ՌԴ ԿԸՀ-ն մեկնաբանել է Մոսկվայի Պետդումայի ընտրությունները հետաձգելու առաջարկը

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի Մոսկվայի քաղաքային Դումայի ընտրությունները հետաձգելու հնարավորությունները, եթե դրա համար ծանրակշիռ պատճառներ լինեն: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է Business FM ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ավելի վաղ մոսկովյան Դումայի ընտրություններում չգրանցված թեկնածու Իլյա Յաշինը Պամֆիլովային կոչ էր արել ընդդիմության ներկայացուցիչներին թույլ տալ մասնակցել ընտրություններին և քվեարկությունը հետաձգել մինչև աշնան վերջ:

«Առայժմ միայն խոսակցություններ են այն մասին, որ պարզապես գրանցել եք նրանց, ովքեր ստորագրություններ չեն հավաքել, իսկ նրանց, ովքեր հավաքել են, չեք գրանցել: Բայց, հասկանո՞ւմ եք, դա լուրջ չէ: Եթե մենք փաստեր հավաքենք, լուրջ հիմնավորումներ, այդ դեպքում, բնականաբար, օրենքին համապատասխան մենք իրավիճակը կքննարկենք: Հիմա վաղաժամ է»,- հայտարարել է Էլլա Պամֆիլովան:

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն դեռևս չի ավարտել գրանցման մերժումների հետ կապված բոլոր բողոքները:

Պամֆիլովան հիշեցրել է, որ բոլորին հրավիրել է Մոսկվայի քաղաքային Դումայի ընտրությունների հետ կապված ԿԸՀ-ի օգոստոսի 14-ի նիստին և խոստացել է ներկայացնել թեկնածուների գրանցման մերժման իրավաչափությանը վերաբերող ապացույցներ:

Իլյա Յաշինը, հիշեցնենք, որ Պամֆիլովային կոչ էր արել չեղարկել սեպտեմբերի 8-ին նախանշված մոսկովյան Դումայի ընտրությունները, ապահովել քվեարկությանն ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և Մոսկվայի բնակիչներին վերադարձնել «ընտրության իրավունքը»: Յաշինը հիշեցրել է անկախ թեկնածուների օգտին օգոստոսի 10-ին անցկացված բազմամարդ հանրահավաքի մասին՝ հավելելով՝ արդյո՞ք «խելամիտ է անտեսել այդքան մարդկանց կարծիքը»: