«Գանձասար-Կապանը»՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներն ու մարզիչները Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի հանդիպման նախօրեին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Երկրորդ տուրում «Գանձասար-Կապանը» օգոստոսի 10-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալվի չեմպիոն «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։