Վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահները պատնեշն առաջ են բերել

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Գորիի շրջանի Գուգութիանթկարի գյուղի տարածքում նախօրեին՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-ռուսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից Հարավային Օսիա գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր երկայնքով առաջ է բերվել, տեղադրվել են պատնեշներ: Այս մասին գրում է aliq.ge-ն։ 

«Ցավալին այն է, որ այս մասին մենք իմացանք մասնավոր աղբյուրից, մեր իշխանությունների կողմից ոչ մի արձագանք չի եղել՝ մինչև սոցիալական ցանցերում չսկսվեց այս փաստի քննարկումը: Մենք ունենք իրականություն, որ ռուսները կարողացան մոտավոր 300-350 մետր երկայնքով սյուներ տեղադրել, որոնց վրա, եթե իրենց հնարավորություն տրվի, և մենք չխանգարենք, նրանք ցանկապատ կամ փշալարեր կմոնտաժեն: Շատ կարևոր է, որ երեկ տեղացիները ռուսների հետ զրույց են ունեցել, ասել են, այն տեղում, ուր կանգ առավ պրոցեսը, որ չգիտեն՝ որ ուղղությամբ կշարունակեն: Սպասում են հրահանգների: Այս պահին սա ունենք»,- Ալիքի հետ զրույցում ասաց հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան:

Նրա փոխանցմամբ՝ իշխանությունների արձագանքը սահմանափակվել է Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարության ներկայացուցչի՝ կարճ ժամանակով տեղում հայտնվելով:

Մեր նկարահանման պահին նշված վայրում ոստիկականական ուժեղացված հսկողություն էր տարվում, ներկա էին լրագրողներ, տեղացիներ ու քաղաքացիական ակտիվիստներ.

«Իշխանության ոչ մի ներկայացուցիչ այստեղ չի եկել: Առաջին հերթին նկատի ունեմ խորհրդարանականներին, նախարարներին՝ տեղակալների հետ ու տարբեր չինովնիկներին: Երևի պետք է նրանք գային ու այստեղից հայտարարություններ անեին, նաև ֆիզիկապես պայքարեին սահմանազատման դեմ: Ցավոք, դա չենք տեսնում, տեսնում ենք միայն ֆորմալ հայտարարություններ: Սա իրականում մեծ խնդիր է»,- նշում է Քացարավան ու ասում, որ  պատերազմից 11 տարի անց սա խորհրդանշական էր ու վատ ազդակ, քանի որ այս ամենը տեղի է ունենում հենց օգոստոսի 7-ին, ճիշտ այն ժամանակ, երբ 11 տարի առաջ սկսվեցին մասշտաբային ռազմական գործողություններ: Ըստ հակաօկուպացիոն շարժման լիդերի՝ սա նշան է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում ու շարունակելու է բռնագրավման գործողությունները: