Տիգրան Սարգսյանը՝ ԵՏՄ անդամ երկրների տարածքներում ընկերությունների գործունեության համար գրավիչ պայմանների ստեղծման մասին

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար համատեղ հայտարարությամբ։ Ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրակարգի բոլոր հայեցակարգային հարցերին և այսօր ընդունված որոշումներին։

«Կցանկանայի ավելացնել միայն մեկ հարց, որը կապված է անդրազգային ընկերությունների համար նոր իրավաբանական տարածքի ձևավորմանը։ Հանձնաժողովին հանձնարարական է տրվել՝ համապատասխան աշխատանք իրականացնել, այդ թվում, ելնելով միջազգային փորձից, գիտահետազոտական աշխատանք կատարել՝ պարզելու համար, թե ինչ շրջանակում է գործելու այդ օրենսդրական դաշտը, ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Նպատակն առևտրային կապեր հաստատելու և ԵՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում մեր ընկերությունների համար գործունեություն իրականացնելու ավելի գրավիչ պայմանների ստեղծումն է։

Միևնույն ժամանակ այդ ընկերությունների՝ նաև արտահանման ծավալների ավելացման նպատակադրման համատեքստում, մեր կարծիքով, հաշվի առնելով միջազգային փորձը, այսպիսի կարգավորումը, այսպիսի արտոնություններն իսկապես կարող են խթանել խոշոր եվրասիական ընկերությունների ձևավորումը։ Իսկ մնացած հարցերի մասով Նիկոլ Փաշինյանն արդեն մանրամասն ներկայացրեց այսօր ընդունված հայեցակարգային որոշումները»,-ասավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը։