Երևանի կանաչ տարածքների ոռոգման համակարգային խնդիրներ կան. քաղաքապետ

Լուրեր

04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
Բոլորը

Դավթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը շարունակում է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ աղբամանների փոխարինումն այսօր արդեն ամբողջությամբ կավարտվի: Համայնքի ձեռքբերած աղբամանների թիվը առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով անհրաժեշտ քանակի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար, որն, ի դեպ, «Սանիթեք» ընկերության պարտականությունն է, քաղաքապետարանին տեխնիկապես աջակցում են նաև մասնավոր ընկերությունները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Սիլ գրուպ» և «Կապավոր» ընկերություններին՝ համայնքին աջակցելու և համագործակցության համար:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար ջրի բացթողնելու խնդիրներ կան: Մասնավորապես, առկա համակարգի պատճառով քաղաքի որոշ հատվածներում ջրի քանակը չի բավականացնում: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել՝ խնդրին արագ լուծումներ տալու նպատակով:

«Պետք է պարզ խոսել. այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է: Մենք պետք է համատեղ ստեղծենք այդ համակարգը, որ ինքն իրեն աշխատի: Մարդկային գործոնը պետք է բերել նվազագույնի և ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովի արդյունավետ աշխատանք»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը նաև հանձնարարել է ուշադրության տակ պահել Ուլնեցի փողոցի 8/10 և 8/12 հասցեներում կատարվող շինարարության օրինականության հսկողությունը: Վերջերս քաղաքապետը գրություն է ուղարկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ առաջարկելով ուսումնասիրել նշված հասցեում դարավանդներ կառուցելու օրինականությունը և համապատասխանությունը  առկա թույլտվությանը:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Արաբկիր վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 657 հազար 540 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա այս ցուցանիշը կկազմի 31 մլն 890 հազար 480 դրամ: Ընդհանուր առմամբ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում, ընկերության տարեկան մուտքերը կավելանան 62 մլն 120 հազար դրամով: