Հունական Կրետեի մոտակայքում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հունական Կրետե կղզու մոտակայքում առավոտյան 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, գրում է «Ռեգնում»-ը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 4:40-ին: Էպիկենտրոնը գտնվել է Իրակլիոն քաղաքից 16 կմ դեպի արևմուտք, իսկ երկրաշարժի օջախը՝ 80 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան: