«Ես չեմ հանձնվել». Ռուբեն Արևշատյանը՝ թանգարանի տնօրենի մրցույթից հրաժարվելու պատճառների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2024 | 14:52
Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան
15.11.2024 | 14:41
Բայրամովը՝ COP29-ին համաշխարհային առաջնորդների բացակայության և Ֆրանսիայի բոյկոտի մասին
15.11.2024 | 14:30
Դատարանը Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին բերման ենթարկելու որոշում կայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:25
Լիբանանում կրակ են բացել ՄԱԿ-ի խաղաղապահների ուղղությամբ
15.11.2024 | 14:19
Իմ անձեռնմխելիության հարցը ԵԽԽՎ-ի ուշադրության կենտրոնում է. ուզում են հասկանալ` ինչում եմ մեղադրվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:16
Ունեմ դատավորին բացարկի հիմք, չունեմ կարգավիճակ. Քոչարյանի պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 14:07
ԵՄ-ն առաջին անգամ կֆինանսավորի զենքի համատեղ գնումները
15.11.2024 | 13:49
Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր է քննարկել
15.11.2024 | 13:41
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ
15.11.2024 | 13:30
Թուրքիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
15.11.2024 | 13:22
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
15.11.2024 | 13:17
«Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո». ՈՒՂԻՂ
15.11.2024 | 13:08
Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «մոլորեցնում է միջազգային հանրությանը»
15.11.2024 | 13:02
Արտոնյալներ չեն լինելու. ՄԻՊ-ը՝ Փաշինյանի դժգոհության պատճառների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 12:57
Կրասնոդարի երկրամասը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ բազմաթիվ պայթյուններ են որոտացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ճարտապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Արևշատյանի հետ

– Պարո՛ն Արևշատյան, երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել եք, որ հրաժարվում եք մասնակցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի մրցույթին, որին մասնակցելու համար նախորդ ուրբաթ արդեն փաստաթղթեր էիք ներկայացրել: Դուք մրցույթն էժանագին թատրոն եք կոչել: Ինչո՞ւ:

– Ես բացատրել էի՝ ինչու, որովհետև կային արդեն որոշակի նախանշաններ, որ այդ թատրոնը պետք է ծավալվի, և դա մեկ օրվա կամ մեկ շաբաթվա դիտարկում չէր: Պատմությունը սկսվել էր մոտավորապես երեք ամիս առաջ, երբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Վահագն Վերմիշյանը, որի հետ մեր հարաբերություններն առաջին իսկ հանդիպումից մի քիչ թարս ձևով զարգացան: Առաջին հանդիպումն էր տնօրենի հետ, ես պատմեցի, թե ինչ ծրագրեր, ինչ ցուցահանդեսներ են նախապատրաստվում, և ոչ մի նորություն չէի ասում, որովհետև անցած տարի հուլիսին, երբ Կոմիտեի այն ժամանակվա նախագահ Ավետիք Էլոյանն ինձ հրավիրել էր զբաղեցնելու թանգարանի տնօրենի պաշտոնը, ես երկար ժամանակ մտածում էի՝ համաձայնե՞մ, թե՞ ոչ, որովհետև ես երկար տարիներ աշխատել եմ որպես անկախ հետազոտող տարբեր միջազգային թանգարանների հետ, որպես այդ թանգարանների խորհրդատու, բազմաթիվ նախագծեր եմ իրականացրել և, բնականաբար, հասկանում էի, որ դա ինձ համար լինելու է լուրջ սահմանափակում: Բայց ինձ թվում էր՝ հետհեղափոխական էյֆորիան էր, որ իրավիճակ է փոխվել, և ժամանակն է, որ մեր փորձը և ներուժը ներդնենք նոր իրավիճակի զարգացման մեջ:

– Դուք գրել եք, որ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը թանգարանի զարգացման Ձեր ծրագրին հակադրել է կոշտ թայֆայականությունը: Ուզում եմ իմանալ՝ նա իր ծրագի՞րն ուներ՝ ընդդեմ Ձեր ծրագրի, թե՞ խնդիրը միայն Ձեր մեջ է:

– Պարզապես առաջին իսկ հանդիպման ժամանակ սկսեց խոսել Սարհատ Պետրոսյանի մասին, որ նա իր առջև խոչընդոտներ է ստեղծում և այլն, և այլն: Հետո նույն երեկո մենք հոգեհանգստի էինք, և հոգեհանգստի սրահում այնպես էր ստացվել, որ իրար կողքի էինք նստել, և մարդն ինձ ասում է՝ գիտեմ, որ Սարհատը մտերիմ ընկերդ է, մի քիչ իրենից հեռավորության վրա պահիր քեզ, մենք մեծ խնդիրներ ունենք միասին լուծելու: Ես էլ ասացի՝ կներեք, նման հարցերով ինձ չդիմեք: Նաև խորհուրդ տվեցի՝ իրար հետ զրուցեք, հասկացեք, որովհետև նույն պետական ոլորտում կարևոր պաշտոն զբաղեցնող երկու մարդ եք, և աշխատում եք պետության օգտին: Ի պատասխան դրա՝ երեք-չորս օր հետո առավոտ շուտ ինձ մոտ հայտնվեց աուդիտ, որը երեք ամիս նստեց թանգարանում, բավականին անտակտ ձևով իրենց պահելով, պարալիզացնելով աշխատանքը: Եվ դա զուգադիպել էր այն ժամանակահատվածի հետ, երբ ես նախապատրաստում էի «Վաղվա քաղաք» ցուցադրությունը: Ստիպված եղա նույնիսկ ժամկետը տեղափոխել ցուցահանդեսի:

– Դուք ֆեյսբյուքյան հաշվետվության մեջ նաև ասում եք, որ տնօրենի պաշտոնի համար անցողիկ թեկնածուն Մարկ Գրիգորյանն է: Դուք հստակ տեղեկություն ունե՞ք այդ մասին:

– Ես կարող եմ անել որոշակի դատողություններ, բայց դրանք հիմնվում են այն բոլոր նշանների, զարգացումների վրա, որ տեղի էին ունենում զուգահեռաբար: Եթե հիշում եք, վերջին երեք ամիսներին զուգահեռ աղմուկ էր բարձրացել՝ Թամանյանի թանգարանի վերստեղծման հետ կապված, և Մարկ Գրիգորյանը գլխավոր դերակատարն էր՝ Գագիկ Թամանյանի հետ միասին, որոնք գնում էին Կառավարություն, տարբեր հաստատություններ՝ պահանջելով տարածք Թամանյանի թանգարանի համար: Երեք-չորս տարի առաջ, երբ Քաղաքաշինության նախարարություն էր՝ Նարեկ Սարգսյանի օրոք էր, Թամանյանի թանգարանն օպտիմալացվեց և դարձավ Ճարտարապետության ազգային թանգարանի մաս, այդ ժամանակ թանգարանի տնօրենը՝ Հայկ Թամանյանը, պարզապես հավաքեց ամբողջ արխիվը և տեղափոխեց տուն, որովհետև այն ձևակերպված չէր թանգարանում, այլ հանդիսանում էր ընտանիքի սեփականությունը: Այսօր Հայկը, որն իմ մանկության ընկերն է, եկել էր թանգարան՝ ինձ հյուր, և ասաց՝ եկա քեզ հայտնելու իմ զորակցությունը: Նա նաև բացատրեց, որ Թամանյանի թանգարանի հետ կապված ամբողջ պատմությունը մի հատ մեծ բլեֆ է, որովհետև արխիվը գտնվում է իր մոտ, իր հետ որևէ հարաբերություն չկա: Այսինքն՝ Թամանյանի ազգականներից մեկը ձևավորել է մի թիմ և պահանջում է շենք՝ չունենալով արխիվ:

– Հաստատապե՞ս եք որոշել, որ չեք մասնակցելու թանգարանի տնօրենի մրցույթին:

– Այո՛:

– Ինչո՞ւ եք այդքան շուտ հանձնվել:

– Ես չեմ հանձնվել: Բացարձակապես չեմ ուզում, որ դա դիտարկվի որպես զիջողականություն: Դա ընդհանուր իրավիճակի հետ կապված իմ, այսպես ասած, բողոքի արտահայտությունն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան