Երաշտն իր գործն արեց. մսամթերքի թանկացման պատճառն՝ ըստ փոխնախարարի. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում մսամթերքի շուկայում թանկացումներ են արձանագրվել: Ըստ ԱՎԾ տվյալների՝ մսամթերքի ապրանքախմբում 2017 թ. օգոստոսին 2016 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 6,1%, իսկ 2017 թ. հուլիսի համեմատ 1,4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0,2–1,9%–ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1,7%–ով:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում խոսեց այն հնարավոր գործոնների մասին, որոնք կարող էին ազդել մսամթերքի գնի բարձրացման վրա:

«Քանի որ այս տարի երաշտի տարի է, մենք անասնակերի խնդիր ունենք: Անասնակերի հետ կապված խնդիր կա ինչպես խոշոր եղջերավոր կենդանիների, թռչունների, խոզերի, այնպես էլ՝ մանր եղջերավորների պարագայում: Պատճառն այն է, որ և՛ խոտի կուտակումն է պակաս եղել, և՛ ծղոտի: Հատիկն էլ, բնականաբար, թանկ կլինի: Անասնաբուծությամբ զբաղվող մարդը գիտի, որ երեք–չորս ամիս պահած կենդանուն ևս մի քանի ամիս պետք է պահի ու հասցնի մորթի ժամանակահատվածին: Նա կեր պետք է առնի, որը թանկ է: Նշանակում է, որ ձեռքի տակ եղած մորթի ենթակա կենդանուն պետք է թանկ վաճառի, որովհետև կերը թանկ է: Նա ստիպված կգնա այդ քայլին, որ մնացած կենդանիներին կարողանա հասցնել արդյունավետության սահմանին՝ մորթի ենթակա տարիքին»,– նշեց Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարը չի բացառում, որ որոշակի ժամանակահատվածում դիտվի նաև գնանկում:

«Հարցի մյուս կողմն էլ պետք է նայենք: Օրինակ, ես անասնաբույծ եմ, ունեմ ընդհանուր առմամբ տասը խոշոր եղջերավոր անասուն: Քանի որ շուկայում անասնակերը թանկացել է, իսկ իմ հնարավորություններն ապահովում են միայն հինգ գլուխ անասունի կերը, ես պետք է հարկադիր մորթի գնամ: Այսինքն՝ չի բացառվում, որ չպլանավորված մորթ լինի: Սա կբերի շուկայում մսի արժեքի էժանացմանը: Որոշակի ժամանակահատված հետո գինը կբարձրանա, որովհետև կենդանին սնվել է արդեն թանկ կերով: Սա կբերի նրան, որ անասնագլխաքանակն էլ պակաս կլինի: Ընդհանուր առմամբ շուկան ինքն է թելադրում: Եթե պահանջարկը մեծ եղավ, գինն էժան կլինի, եթե ոչ՝ հակառակը»,–ընդգծեց Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ մսի գնի բարձրացումը տրամաբանորեն կապում է անասնակերի պակասի հետ:

«Օրինակ՝ խոզի կերը թանկ էր, իսկ միսն՝ էժան: Ի՞նչ տեղի ունեցավ: Քանի որ կերը թանկ էր, մսի պահանջարկն էլ՝ քիչ, խոզ չպահեցին: Այսինքն՝ այլևս ձեռնտու չէր և շուկայում քանակը պակասեց: Հիմա կա պահանջարկ՝ միսը պակաս է, գինը՝ բարձր: Բայց հետո այս իրավիճակը կբերի նրան, որ գլխաքանակը կսկսի մեծանալ:Այնուամենայնիվ շուկան կենդանի օրգանիզմ է՝ ինքնակարգավորման երևույթը գործելու է: Վառ օրինակ կա. անցած տարի անընդհատ խոսվում էր, որ վարունգը չի վաճառվում, բայց այսօր վարունգը շատ լավ վաճառվում է: Այստեղ պահանջարկ–առաջարկի նորմն է, որին արհեստականորեն ոչ մի կերպ չես կարող միջամտել: Բայց երաշտն իր գործն արեց՝ ունենք հացահատիկի ու խոտի պակաս, որն էլ, բնական է, անասնաբուծության համար կունենա իր բացասական հետևանքը»,– եզրափակեց փոխնախարարը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: