261 մլն դրամ ԱԻՆ-ին․ հրշեջ փրկարարները համազգեստ ու անհրաժեշտ նոր տեխնիկա կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
Բոլորը

Կառավարությունը հուլիսի 25-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 261 միլիոն 382 հազար դրամ։

Ըստ որոշման նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացնող ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է առավել քան կրկնակի, և այդ աճը պահպանվում է, ինչի հետևանքով առաջացել է վառելիքի գերածախս, որը բերել է փրկարար ծառայության 3-րդ և 4-րդ եռամսյակի համար նախատեսված վառելիքի օգտագործմանը:

Նախարարի խոսքով՝ բուսածածկ դժվարամատչելի վայրերի հրդեհների ժամանակ անհնար է կիրառել հրշեջ ավտոբաքեր, ուստի խիստ անհրաժեշտ է ստորաբաժանումներն ապահովել պարզագույն հրդեհաշիջման միջոցներով։

Նախարարը նաև հայտնեց, որ մարտական համազգեստով ապահովված է ՀՓՋ-ների երեք հերթափոխներից մեկը, չնայած այն հանգամանքին, որ մարտական համազգեստը հանդիսանում է անհատական օգտագործման գույք, ուստի անհրաժեշտ է 530 լրակազմ մարտական հագուստ՝ 95 մլն 400 հազ. դրամ ընդհանուր արժեքով, յուրաքանչյուր հերթափոխին մեկական լրակազմով (սաղավարտ, բաճկոն, տաբատ, գոտի, ձեռնոց, կոշիկ) ապահովելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան