«Կինը և տղամարդը Ստամբուլյան կոնվենցիայում կին և տղամարդ են»․ ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի փակագծերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

Նաիրա Զոհրաբյանը դեռևս չի կարող պատասխանել այն հարցին, թե պե՞տք է Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, նա այդ հարցով զեկուցող գլխադասային հանձնաժողովի նախագահն է։

«Ես ձեռնպահ եմ մնում իմ տեսակետը հնչեցնելուց, որպեսզի դա որևէ կողմի վրա, որևէ կերպ ճնշում կամ պրեսինգ չընկալվի։ Ընդամենը մեկ բան կարող եմ ասել, ի դեպ, էդ մեկ բանի համար էլ, որ ես ընդամենը ասել եմ, որ մեր Սահմանադրությամբ կա երկու եզրույթ՝ կին և տղամարդ․ դեռ ընդամենը այդ մեկ նախադասության համար դուք հիշո՞ւմ եք հետևեց ինձ մորթելու, երկրից վտարելու կոչեր»,- հիշում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա տեղեկացնում է, որ կոնվենցիան դեռ պետք է քննարկվի կառավարությունում, այնուհետև ուղարկվի Սահմանադրական դատարան, որտեղ կոնվենցիայի սահմանադրականությունը ճանաչելուց հետո միայն այն կարող է մտնել խորհրդարան։ Պատգամավորը նույնիսկ խորհրդարանի վավերացման դեպքում առաջարկելու է, որ կոնվենցիան իրավական ուժ ունենա միայն պլեբիսցիտի դեպքում։

«Եվ երբ որ մենք խոսում ենք ժողովրդի կառավարություն, ժողովրդի իշխանություն, ես շատ կուզենայի իմանալ ժողովրդի տեսակետը այս կոնվենցիայի մասին»,- հույս ունի ընդդիմադիր պատգամավորը։

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը կոնվենցիայի հակառակորդներից մեկն է, փաստաթուղթը համարում է անհասկանալի և տարօրինակ։ Նա ամբողջությամբ կարդացել է 40 էջանոց կոնվենցիան և վստահեցնում է, որ այնտեղ նշված սեռական բռնություններն ինքնին դատապարտելի են, բայց դրանք դատապարտվում են արդեն իսկ մեր օրենսդրությամբ։

«Եթե ՀՀ Քրեական օրենսգիրքը ինչպես իրենք են ասում չի աշխատում, ապա հազար կոնվենցիա էլ ստորագրեք, չի աշխատելու։ Դրանից բացի Ստամբուլյան կոնվենցիան տողատակերով մի փաստաթուղթ է, որը շեղվում է կանանց և երեխաների դեմ բռնության դեմ պայքարից»,- զգուշացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը։

Նա ենթադրում է, որ խորհրդարան գալու դեպքում այս փաստաթուղթը չի վավերացվի, քանի որ այնտեղ հարցականի տակ են դրվում կին և տղամարդ հասկացությունները, փոխարենը երկու սեռը դիտարկվում են «անձ» բառով։

«Եթե խոսքը կանանց և երեխաների պաշտպանության մասին է, անձ արտահայտությունը ի՞նչ է նշանակում, անձը լղոզված է շատ»,- կարծում է պարոն Աբովյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կոնվենցիայի հակառակորդներին չի հասկանում՝ որտեղի՞ց նրանք հնարեցին, որ այս փաստաթղթով կին և տղամարդ հասկացությունները վերանում են․ «Կինը և տղամարդը կոնվենցիայում կին և տղամարդ են»։

Մարիա Կարապետյանը հիշեցնում է, որ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է դեռ նախորդ իշխանությունների օրոք, սակայն այս պահի դրությամբ կոնվենցիան վավերացնելը իշխանությունների քաղաքական օրակարգում չկա։

«Կոնվենցիան ԱԺ օրակարգում չեք կարող գտնել, նույնիսկ կառավարության օրակարգում դեռևս չկա»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։

Պատգամավորը կարծում է, որ կոնվենցիայի հակառակորդներն իրականում մանիպուլյացիայի են ենթարկում հասարակության վախերը․ «Այսինքն, մարդկանց վախերը էժանով կառնենք թանկով իրանց վրա կծախեն գործարքի շրջանակներում են»։

Տիկին Կարապետյանը վստահեցնում է, որ այդ վախերը փարատելու համար բավական է կարդալ կոնվենցիայի ամբողջ տեքստը։ Այնտեղ տեղ գտած սահմանափակումները, ընտանեկան բռնության դեմ պայքարի եղանակները կան նաև մեր օրենսդրության մեջ։

«Կոնվենցիան Հայաստանի համար ընդամենը կենթադրի իր արդեն իսկ գործող «Ընտանեկան բռնության մասին» օրենսդրության բարելավում, բարեփոխում, այլ ոչ թե ինչ-որ կոնցեպտուալ նոր երևույթ»,- պարզաբանում է իշխանական պատգամավորը։

Կոնվենցիայի բովանդակության դեմ քարոզող քաղաքական ուժերի մասին տիկին Կարապետյանը հարցնում է՝ արդյոք նրանց շահերի՞ց է բխում, որ մեր հասարակական հարաբերություններում բռնությունը նվազի։ Պատգամավորը ենթադրում է, որ նրանց շահերից չի բխում:

«Եթե մենք մեր առօրյա շփումներում անձնական հարաբերություններում ունենանք բռնության ինչ-որ մի սողացող աստիճան, ապա գուցե հասարակության տնտեսական և քաղաքական ճնշումը հնարավոր լինի։ Այսինքն, միայն բռնությունից զերծ հանրությունն է, որ զրո հանդուրժողականություն կունենա բռնության ավելի մեծ կառուցվածքային ձևերի դեմ։ Եթե ինչ-որ մեկը շատ բարձր գոչում է ազգային արժեքների մասին, այդ դերակատարի հետևում, ամենայն հավանականությամբ, կա կոռուպցիոն վտանգ։ Որովհետև ազգային արժեքները վտանգված չեն հետևյալ կոնվենցիայով, այն բացարձակ չի անդրադառնում ո՛չ ընտանիքի կառուցվածքին, ո՛չ ընտանիքի սահմանմանը, ո՛չ ազգային արժեքներին, և թիրախավորել բռնության նվազեցմանը միտված կոնվենցիան այդ պատճառաբանությամբ միայն կարող է խոսել այն մասին, որ այդ ուժերի շահերից է բխում ունենալ բռնության մի որևիցե տեսակ երկրում, հանրության մեջ, որպեսզի քաղաքացիների համար հանդուրժելի լինի ավելի մեծ ճնշող համակարգերի գոյությունը»,-թեման փակում է Մարիա Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: