Հետխորհրդային երկրների, այդ թվում՝ ՀՀ բնակիչների համար ավելի դյուրին կլինի ՌԴ քաղաքացի դառնալ

Լուրեր

02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ իշխանությունները մտադիր են մեղմացնել միգրացիոն օրենսդրությունը և օտարերկրացիների ավելի լայն շրջանակի հնարավորություն ընձեռել պարզեցված կարգով ժամանակավոր բնակության և ժամանակավոր կեցության թույլտվություն ստանալ: Միաժամանակ, ըստ ՌԴ Դաշնային ժողովի պաշտոնաթերթի, ժամանակավոր բնակության թույլտվության հայտի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի՝ կես տարուց հասցնելով 4 ամսվա, իսկ ժամանակավոր կեցության թույլտվությունը պետք է դառնա անժամկետ:

Կառավարության պատրաստած համապատասխան օրինագիծը Պետդուման երրորդ ընթերցմամբ քննարկելու է այսօրվա լիագումար նիստում:

Օրինագծով նախատեսվում է, որ քվոտայից դուրս ժամանակավոր բնակության թույլտվություն կտրվի այն անձանց, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, Ուկրաինայի քաղաքացի են կամ քաղաքացիություն չունեցող անձ և ունեն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ՌԴ-ում, վերաբնակվում են Ռուսաստանում մշտական բնակության համար՝ փախստականների վերաբնակության և իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի շրջանակում, որը կնքվել է Ադրբեջանի, Թուրքմենստանի, Լատվիայի, Վրաստանի, Հայաստանի և այլ պետությունների հետ:

Իսկ առանց նախապես ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու ժամանակավոր կեցության թույլտվություն ստանալու իրավունք, ըստ փաստաթղթի, կարող են ստանալ մի շարք օտարերկրացիներ, այդ թվում՝ ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցող քաղաքացիները, Ռուսաստանի տարածքում ծնված երեխաները, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն բնակության իրավունք, անձինք, որոնց ծնողները կամ երեխաներն ունեն ՌԴ քաղաքացիություն և մշտապես ապրում են այստեղ, Ռուսաստանում կես տարուց ոչ պակաս որպես որակյալ մասնագետ աշխատող օտարերկրացիները, երկրի տարածքում ապրող անձինք, որոնց ՌԴ քաղաքացիությունն ընդհատվել է (բացի ՌԴ Քրեական օրենսգրքի ծանր հանցագործությունների հոդվածներով, առաջին հերթին՝ ահաբեկչության համար դատապարտվածները), ռուսական բուհերը գերազանցությամբ ավարտած օտարերկրացիները:

Ավելի վաղ մեկնաբանելով օրինագիծը՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել էր, որ արմատներով Ռուսաստանի հետ կապված և ռուսերենին տիրապետող անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր ՌԴ-ում բնակվող ազգականներ ունեն, այնտեղ կրթություն են ստացել և ցանկանում են աշխատել հանուն երկրի բարեկեցության, չպետք է բյուրոկրատական քաշքշուկի բախվեն: Վոլոդինը հավելել է, որ օրենսդրությունում անհրաժեշտ այս փոփոխությունները հանձնարարել է պատրաստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: