Սևանա լճի վիճակը բավական լավ է․ նախարար

Լուրեր

07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ինչպիսի՞ն է Սևանա լճի վիճակն ու արդյոք այս հարցով կան վերջնական վերլուծություններ։

Ի պատասխան նախարար Գրիգորյանը նշեց, որ լճի վիճակն այսօր բավական լավ է և թափանցիկության ներկայիս արձանագրված ցուցանիշը՝ 6․5 մետր, վերջին տարիներին չի եղել։

«Որակական առումով  ցուցանիշները բավականին լավն  են։ Պետք է նշեմ, որ կապտականաչ ջրիմուռների աճը պայմանավորված էր մի քանի գործոններով՝ բնակլիմայական պայմաններ, ոչ պատշաճ մաքրված տարածքներ, անասնապահություն և այլն․ ի դեպ նշեմ, որ այս տարի, սակայն, մեր հորիզոնում գտնվող շատ այլ ջրավազաններում ևս նկատվել է ջրի կանաչում, սակայն այդ ամենով հանդերձ,  կեղտաջրերի մաքրումն ու ջրի մակարդակի բարձրացումը շարունակում է մնալ մեր առաջնային խնդիրը»,- մանրամասնեց նախարարը՝ առանձնացնելով ջրի ծաղկմանը նպաստող մի քանի գործոն ևս։

Նախարարի խոսքով՝ այս տարի 100 մլն խորանարդ մետր ջուր ավելի շատ է գոլորշիացել, իսկ 40 մլն խմ-ով էլ տեղումները պակաս են եղել և ստացվում է, որ Սևան 140 մլն խմ-ով պակաս ջուր է մտել։

Խոսելով Սևանա լճից իրականացվող ջրառի մասին՝ նախարարը նշեց, որ աս պահին 36 մլն խմ-ով պակաս ենք Սևանից ջուր վերցրել և եթե համեմատենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա պարզ է դառնում, որ նախորդ տարի այս նույն ժամանակ վերցվել է 80 մլն խմ ջուր, այս տարի՝ 50 մլն խմ։