«Անգամ անպատեհ է հարցնել, թե փաստաթուղթը որտեղից է հայտնվել մեզ մոտ»․ Ռուբեն Մելիքյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նիստի աղմկահարույց փաստաթղթի մասին

Լուրեր

02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
Բոլորը

«Իմ առաջին տպավորությունն այն է, որ մեր արդարադատության՝ ոչ մեծ փորձ ունեցող նախարարը հավատացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի այն մարգարեությանը, թե իրենք պատրաստվում են 40 տարի իշխանության մնալ և այնպիսի անթույլատրելի ձևակերպումներ է օգտագործում, որոնք պատիվ չեն բերում որևէ պաշտոնատար անձի»,- Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արդարադատության նախարարության՝ «Իրավական ուղի» ՀԿ-ի կողմից Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի արձանագրության հրապարակմանն ի պատասխան արված հայտարարությանը, ասաց ՀԿ-ի հիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանը հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում նախարարության հայտարարության մեջ հետևյալ ձևակերպումը՝ «առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին»։

«Կա խոսքի ազատություն, բացի այդ՝ դա գաղտնի փաստաթուղթ չէր, դրան շատ ավելի շատ մարդիկ հասանելիություն ունեն, քան մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն արգելափակողներն էին։ Մենք գործ ունենք մի փաստաթղթի հետ, որտեղ կան հույժ կարևոր տեղեկություններ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Մեր հանրությունն իրավունք ունի իմանալ, երբ որոշակի ժամանակ առաջ մեր վարչապետի խոսնակը պնդում էր, որ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցել վեթինգի իրականացմանը, նա ստո՞ւմ էր, թե՝ ոչ։ Այնպես որ՝ այս փաստաթղթի հրապարակումը հույժ կարևոր էր խոսքի ազատութան տեսանկյունից և մեր պաշտոնյաները պետք է համակերպվեն: Կարծում եմ՝ անգամ անպատեհ է հարցնել, թե փաստաթուղթը որտեղից է հայտնվել մեզ մոտ»,-ասաց «Իրավական ուղի» ՀԿ-ի հիմնադիրը։

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Արդարադատության նախարարությունը հայտարարությամբ տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, Ռուբեն Մելիքյանը նկատեց․ «Եթե հայտարարությամբ հանդես կգա, կտեսնենք ու այն ժամանակ էլ կմեկնաբանենք»։

Աղավնի Սուքիասյան