«Ռուսթավի 2» ՀԸ-ի տնօրենը խոստացել է միզել Ռուսաստան արտահանվող վրացական գինու և «Բորժոմի»-ի մեջ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ուղիղ եթերում ասել է, որ պատրաստ է միզել վրացական գինու և «Բորժոմի»-ի մեջ՝ վրեժխնդիր լինելով այն  արտադրողների նկատմամբ, որոնք ապրանք են արտահանում Ռուսաստան. հայտնում է vz.ru-ի թղթակիցը Թբիլիսիից:

«Գրողը տանի այդ «Բորժոմին» էլ ու գինին էլ: Հիմա մենք պետք է ասենք, որ Պուտինը լավն է, որ ինչ-որ մեկը «Բորժոմի», գինի ու «Նաբեգլավի» տանի Ռուսաստա՞ն: Ես կմիզեի այդ ամենի վրա: Ինձ համար միևնույն է: Մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի օբյեկտ»,- բղավել է նա հեռուստաալիքի ստուդիայում:

Ապա Գվարամիան դիմել է արտադրողներին՝ կոչ անելով ապրանքը վաճառել Ուկրաինայում:

«Ի՞նչ եք բռնաբարում մեր քաղաքը: Մեզ արգելել են ազատ արտահայտել մեր մտքերը միայն այն բանի համար, որպեսզի ձեր «Բորժոմին» ազատ վաճառվի Ռուսաստանում»,- բղավել է նա:

Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդումն սկսել էր ռուսերենով, բացման խոսքում հայհոյելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը: