«Ռուսթավի 2»-ի լրագրողը ուղիղ եթերում հայհոյել է Պուտինին. ՀԸ-ի դեմ բողոքողները 3 պահանջ ունեն

Լուրեր

27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:45
Հոկտեմբերի 27-ից 27 տարի անց․ Ջհանգիրյանը կոչով դիմում է գլխավոր դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:35
COP17-ի 33 մլն դոլարի «հաշիվը»․ 45 մլն դրամով 90 վայրկյանանոց ռիլից մինչև 100 մլն-ի թարգմանություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:25
«Փրկե՛նք Ամուլսարը, պահպանե՛նք կենսաբազմազանությունը»․ խաղաղ ակցիա COP17-ի Կապույտ գոտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ գիշերը բողոքի ակցիա են անցկացրել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ առաջ քաշելով 3 պահանջ. տեղեկացնում է aliq.ge-ն:

Նրանք դիմում են երկրի ՆԳ նախարարությանը՝ մուտք գործել հեռուստաընկերության շենք, հետաքննել տեղի ունեցածը՝ պարզելու, թե «ով է կանգնած հեղաշրջման փորձի հետևում»։

Ցուցարարների մյուս պահանջը՝ արգելել հեռուստաալիքի հեռարձակումը, հակառակ դեպքում բազմամարդ ակցիաներ կսկսվեն։

Մյուս հիմնական պահանջը՝ աշխատանքից հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիայի և «Պոստսկրիպտումի» հաղորդավար Գիորգի Գաբունիայի ազատումն է: Հիշեցնենք՝ հենց վերջինիս հայտարարությունն է բողոքի առիթ դարձել։ Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ցուցարարները խոստացել էին ակցիան շարունակել ողջ գիշեր, սակայն, ժամը 04:00-ի սահմաններում ցրվել են:

Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդումն սկսել էր ռուսերենով, բացման խոսքում հայհոյելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ամենը մեծ աղմուկ է բարձրացրել, հայտարարություններ են տարածել արտաքին ու ներքին գործերի նախարարությունները, Վրաստանի պատրիարքարանը, խնդրին անդրադարձել է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են սկսել  հեռուստաընկերության շենքի առջև՝ պահանջելով դադարեցնել հեռարձակումը, ինչպես նաև Գաբունիայի և «Ռուսթավի 2»-ի ղեկավար Նիկա Գվարամիայի հրաժարականը՝ վերջիններիս կոչ անելով նաև հեռանալ երկրից:

Հարկ է նշել նաև, որ Նիկա Գվարամիան Գաբունիայի հայհոյանքներից հետո եթերում ներողություն էր խնդրել՝ նշելով, որ «Ռուսթավի 2»-ի համար կարևոր են Վրաստանի ազգային շահերը, ըստ նրա, «սխալ էր ոչ թե Գաբունիայի միտքը, այլ արտահայտման ձևը, որը եթերային չէր»։ Գվարամիան ակցիայի ֆոնին դիմելով ՆԳՆ-ին՝ խնդրել էր ապահովել հեռուստաալիքի անվտանգությունը:

ՆԳ նախարարությունն իր հերթին տարածած հայտարարությունում շեշտել էր, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները գտնվում են տեղում, ՆԳՆ-ն ապահովում է հեռուստաալիքի անվտանգությունը:

Տարածած հայտարարություններում խոսվում է երկրում ապակայունության փորձերի մասին: «Ռուսթավի 2»-ի հնչած հայտարարությունները, ըստ ԱԳՆ-ի, որևէ առընչություն չունեն խոսքի ազատության հետ, դրանք սադրանք են ռուս-վրացական առանց այդ էլ լարված հարաբերություններում: Պատրիարքարանը ևս դատապարտել է հեռուստաընկերության կողմից ապակայունացման փորձը։

Հարցին անդրադարձել է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նա նշել է, որ օկուպացիայի դեմ պայքարում վրացական լրատվամիջոցները չպետք է նմանվեն հիստերիկ ռուսական լրատվամիջոցներին: