Գնա՞լ սահմանադրական նոր բարեփոխումների, թե՝ ոչ․ իրավաբանները տարակարծիք են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Փաստաբան Սեդա Սաֆարյանը 2015-ին ընդունված Սահմանադրության մեջ շատ բան չէր փոխի, բայց այստեղ մի թերություն ակնհայտ է։ «Հիմնականում վարչապետի ձեռքն է կենտրոնացված իշխանությունը»,- ասում է տիկին Սաֆարյանը։

Փաստաբանը շատ կողմերով այս Սահմանադրությունը համարում է հաջողված, պարզապես այն դեռևս չի դառնում ժողովրդինը, ահա ինչու այդքան հեշտ է այն փոփոխելը։ «Մեր պարագայում շատ շուտ-շուտ փոփոխվեցին։ Եվ դա նաև մեր անկայունության, մեր հասարակական ցնցումների մասին է խոսում»,-արձանագրում է փաստաբանը։

Իրավաբան Արթուր Ղազինյանը հաստատ կփոխեր այս Սահմանադրությունը, խորհրդարանական կառավարումը մեր ժողովրդի մտածելակերպի հետ չի խոսում։

«Այսինքն, եթե մարդիկ անձերով են դատում, օրինակ, հարցնում են էսինչ կուսակցությունը, անմիջապես հարցնում են՝ ո՞վ է անձը, միևնույն է անձնավորված է մեր հասարակությունը։ Էդ դեպքում մենք ինչի՞ ենք հոսանքին հակառակ գնում, երբ կարանք հոսանքին համընթաց գնալ և բնական երևույթները բերել օրգանապես դարձնել սահմանադիր»,- պարզաբանում է իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը։

Պարոն Ղազինյանը, այնուամենայնիվ, չէր ցանկանա, որ անընդհատ Սահմանադրություն խմբագրվի կամ փոխվի, դա պետք է արվի ևս մեկ անգամ, բայց այնպես, որ հաջորդ մի քանի իշխանությունները երկրի հիմնական օրենքին մատով չկպնեն:

«Պետք է երաշխավորել, որ առնվազն 20 տարի չենք վերադառնալու սահմանադրական կոնցեպտուալ դրույթներին կամ այն հոդվածները, որոնք համարում ենք անփոփոխելի, Սահմանադրության մեջ կամրագրենք, որ դրանք փոփոխման ենթակա չեն»,- ասում է իրավաբանը։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ չէր ուզենա, որ ամեն իշխանություն իր Սահմանադրությունը գրի։ Ինքը գործող Սահմանադրության դեմ ոչինչ չունի, ուղղակի այստեղ շատ բան խեղաթյուրված է։

«Ազգ, ժողովուրդ, դրանց հստակեցումը չկա Սահմանադրության մեջ, կամ ժողովրդին պատկանող իշխանության իրականացման կառուցակարգերը հստակեցված չեն, և այն, ինչի արդյունքում տեսնում եք՝ ցանկացած փողոցային շարժում բնութագրվում է որպես ժողովրդին պատկանող իշխանության իրականացում, ինչը ամբողջովին խեղաթյուրում է դրա իմաստը»,- ասում է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

Սահմանադրագետն էլ է խնդիր տեսնում սուպերվարչապետության հետ։ Ըստ նրա, երկրի հիմնական տեքստում անորոշ են նաև Ազգային ժողովի արձակման մեխանիզմները․ «Այս առումով լուրջ վերանայման կարիք ունի, լուրջ փոփոխությունների, ինչպես նաև քաղաքական ճգնաժամերի հաղթահարման առումով գործող Սահմանադրությունը փոփոխված որևէ լուրջ կառուցակարգ չի նախատեսում, ասենք, ԱԺ ազատ արձակման առումով, խորհրդարանական մեծամասնության փլուզման արդյունքում կառավարության հետագա ճակատագրի առումով և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան