Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ

Լուրեր

26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 19:51
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
26.11.2026 | 19:41
Արտաշատում տղամարդը հարսնացուին ապօրինի պահել է տներից մեկում․ նա ձերբակալվել է
26.11.2026 | 19:27
Սերբիայում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 27-ին
26.11.2026 | 19:13
Պետական փող՝ հեռուստաընկերություններին․ ով որքան է ստացել, ինչ  հանրօգուտ բովանդակություն արտադրել
26.11.2026 | 19:00
Ո՞վ Արզաքանցյանին Մերգելյանի տնօրեն նշանակեց․ Մոսկվայի որոշումն ու «Գույք՝ պարտքի դիմաց»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.11.2026 | 18:49
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով
Բոլորը

Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Հանրային ՀԸ-ի պահանջած պաշտոնական պարզաբանմանը ի պատասխան՝ Իսրայելի հանրային «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է հայտնել «Եվրատեսիլ 2026»-ի ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, երբ Հայաստանի մասին պատմող հատվածում սխալմամբ ցուցադրվել էր Ադրբեջանի դրոշը։ «KAN»-ի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը հայտնել է, որ դեպքը եղել է ակամա գրաֆիկական սխալ և որևէ վատ մտադրություն չի պարունակել։

«Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային «KAN» հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր այլ երկրի՝ Ադրբեջանի դրոշը։

Ի պատասխան՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։

Ստորև ներկայացնում ենք հատված «KAN» հեռուստաալիքի տնօրեն Գոլան Յոխպազի նամակից.
«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»,- ասված է հաղորդագրությունում։

Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է ամբողջական նամակն անգլերեն՝

Возможно, это иллюстрация (‎текст "‎KAN Public Public Broadcasting כאן May Dear Mr Hovlannes Movsisyan 2024 was delighted to meet you the reception prior the Grand Final Contesti Viena. First and foremost,I would like firiendly relations between public broudousling. รมต express the Eurovision gratitude sharea vital Further hroudcast, our conversalion, wish which the ncurtlct ไรย nddross Lhe cTTor made during your country Sas lisplayed. inpli In reccnt Kan nows ไย0 investigation conductod hy 1代W'S division, RE4 delermined that this RH4 purely crtor Oecurred inudverlenlly and ginnl İnith. We TeLognive that shoul v sincerely misunderlanding have caused. With my highest regards and respect, GotanYuuhpa ceo‎"‎)