«S-400-ները Թուրքիա կմատակարարվեն 10 օրվա ընթացքում». Էրդողան

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. գրում է ermenihaber-ը:

Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը 10 օրվա ընթացքում կմատակարարվեն Թուրքիա:

Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մանրամասներին, ասել է.«Մինչ այժմ չենք լսել որևէ պատժամիջոցի վերաբերյալ որևէ բան: Հարգարժան Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցներիս և մեր երկկողմ հանդիպումների ընթացքում նա չի ասել, որ ձեր նկատմամբ հետևյալ պատժամիջոցն ենք կիրառելու»:

Լրագրողները Թուրքիայի նախագահին հարցրել են, թե Թրամփը «Patriot» համակարգերի ձեռքբերմանը «կանաչ լու՞յս է միացրել», թե՞ ոչ, Էրդողանը պատասխանել է.

«S-400-ը համարժեք է 3 Patriot-ին: Եթե պայմաններն այնպես լինեն, որ նույնիսկ հավասար լինեն «S-400» համակարգերի հետ, ապա մենք «Patriot» կգնենք, բայց եթե հավասար չլինեն, մենք մեր շահերի մասին կմտածենք»:

Էրդողանը հիշեցրել է, որ ամերիկյան արտադրության «F-35» կործանիչների համար Թուրքիան ԱՄՆ-ին 1 մլրդ 400 մլն դոլար է վճարել և քննադատել Թրամփի խոսքերը` «նրանք գումարը վճարում են, սակայն մենք կործանիչները չենք տրամադրում»:

Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ն տարբեր պաշտոնյաների շուրթերով Թուրքիային բազմիցս զգուշացրել ու շարունակում է զգուշացնել, որ ռուսական S-400-ների գնման դեպքում Անկարան կարող է դուրս թողնվել F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից: