Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին Մինսկից ժամանած չեմպիոններին

Լուրեր

07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
Բոլորը

Այսօր Գյումրիի մուտքի մոտ քաղաքի բնակիչները  մեծ  շուքով և ոգևավորվածությամբ դիմավորեցին Եվրոպական խաղերի չեմպիոններ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին ու Արթուր Հովհաննիսյանին։

Չեմպիոններին դիմավորելու էին եկել քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև մարզիկների բարեկամները, ընկերներն ու երկրպագուները։

Ոգևորությունն, իսկապես, մեծ էր, քանի որ Հայաստանի հավաքականի մարզիկների նվաճած 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներից՝ 3 ոսկին և 1 արծաթը նվաճել են գյումրեցի մարզիկները։

Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու փոխչեմպիոն Կարապետ Չալյանը  Մինսկից մեկնել էին ուսումնամարզական հավաքների, այդ պատճառով էլ չէին ժանանել Հայաստան։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հովհաննես Բաչկովը նշել էր, որ շատ ուրախ է Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ։

«Ուրախ եմ, քանի որ կարողացա կրկնել 2017թ. հաջողությունը: Այս հաղթանակը նոր մեծ քայլ է դեպի նորանոր հաջողություններ և մեդալներ։ Գյումրեցիների հաղթանակներն արդեն ավանդույթ են դարձել։ Յուրաքանչյուր գյումրեցի ծնող սովորեցնում է իր երեխային, որ ամեն ինչում պետք է հաղթող լինել։ Սա ապրելակերպ է»,- ասել էր Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ Մինսկում կայացած երկրորդ Եվրոպական խաղերում 64 կգ քաշային բռնցքամարտիկների պայքարում Հովհաննես Բաչկովը եզրափակչում 3-2 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Ուհմիա Սոֆիանին և դարձել չեմպիոն։

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն էլ 49 կգ քաշային կարգի եզրափակչում, մենամարտելով Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովի հետ, 4-1 հաշվով հաղթել էր նրան  և հռչակվել Եվրոպական խաղերի երկրորդ չեմպիոն։

 

Էմմա Չոբանյան