ԱՄՆ-ը F-35 կործանիչներով չի մասնակցել Թուրքիայում անցկացվող ռազմաօդային ուժերի զորավարժությանը

Լուրեր

11.07.2026 | 12:34
Լոռիում քննարկվել է Վանաձոր-Փամբակ համայնքների միավորման օրենսդրական նախագիծը
11.07.2026 | 12:23
Հայտնի է՝ որքան պարգևավճար է ստանալու Անգլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում
11.07.2026 | 12:16
«Արարատ ցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
11.07.2026 | 11:33
Ստրասբուրգում քննարկվել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանության նոր չափանիշները
11.07.2026 | 11:22
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
11.07.2026 | 11:12
ՖԻՖԱ-ն կարող է շուրջ 11 միլիոն դոլար վաստակել ԱԱ-2026-ի եզրափակիչի ստադիոնի խոտածածկի կտորների վաճառքից
11.07.2026 | 10:59
Հրդեհ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան
11.07.2026 | 10:40
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 11-ի դրությամբ
11.07.2026 | 10:22
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.07.2026 | 10:01
Իսպանիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել
11.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց և կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 23:30
Սալոնիկից Մեմինգեմ մեկնող ինքնաթիռում պատուհան է վնասվել․ ուղևորի գլուխն ու ուսերը հայտնվել են դրսում
10.07.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
10.07.2026 | 23:01
Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով
Բոլորը

Հունիսի 17-28-ը Թուրքիայի Քոնյա նահանգում անցկացվում է «Անատոլական արծիվ» անունը կրող ուսումնական զորավարժությունը: Միջազգային մասշտաբի զորավարժությանը մասնակցում են ԱՄՆ-ի Իտալիայի, Կատարի, Հորդանանի ու Պակիստանի օդուժերի ստորաբաժանումները. գրում է ermenihaber.-ը:

Զորավարժությունից առաջ թուրքական մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկն այն էր, թե ԱՄՆ-ը արդյոք զորավարժությանը կմասնակցի՞ Թուրքիային այդքան հետաքրքրող F-35 կործանիչներով:

Զորավարժությունից օրեր առաջ պարզ էր դարձել, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ը որոշել էր զորավարժությանը մասնակցելու նպատակով Թուրքիա չբերել 5-րդ սերնդի F-35 կործանիչներ: Փոխարենը շարունակվող զորավարժությանը ԱՄՆ-ը մասնակցում է 6 միավոր F-16 կործանիչով:

Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ը տարբեր պաշտոնյաների շուրթերով Թուրքիային բազմիցս զգուշացրել ու շարունակում է զգուշացնել, որ ռուսական S-400-ների գնման դեպքում Անկարան կարող է դուրս թողնվել F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից: