Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքն արդեն եթերում է

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ։ Այդ ճանապարհին ստիպված են եղել հաղթահարել բազում դժվարություններ:

Հիմա «Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը։ Նախատեսվում է առաջիկայում հանդես գալ ամենօրյա լրատվական հաղորդումներով։ Կլինեն նաև մշակութային, երաժշտական, մանկական հաղորդումներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր։

Արամ Քուրանը նշել է, որ «TRT» հանրային հեռուստաընկերությունն իրենց է տրամադրել երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ փաստագրական ֆիլմերի արխիվը, իսկ լրատվությունը հիմնականում վերցնում են պետական «Anadolu» լրատվական գործակալությունից և թարգմանում արևմտահայերեն։

«Երբ սկսեցինք եթեր հեռարձակվել, ստացված արձագանքները ցույց տվեցին, որ անհավանական թվով հեռուստադիտող ունենք։ Հատկապես արտերկրից մեր եթերին հետևողները շատ են ոգևորվում»,- նշել է «Լույս TV»-ի հիմնադիրը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հեռուստաալիքի եթերի շուրջ 70 տոկոսը հայերեն կլինի, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։