Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումը պատերազմ ներկայացնելու փորձն է․ Տարոն Հովհաննիսյան

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի բանակը 2016թ. սկսած տարեկան 2-3 խոշոր զորավարժություն է իրականացնում: Այս տարի նման երկու զորավարժություն է դեռ անցկացվել, սակայն պետք է նշեմ, որ 2016թ. սկսած այս զորավարժություններն ինտենսիվացնելու որոշակի միտում նկատվում է:

Ադրբեջանը հարձակողական բնույթի զորավարժություններ է փորձում խաղարկել, իսկ սա ցույց է տալիս, որ իրենք իրենց մարտավարությունը չեն փոխել:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերաբար իրականացվող զորավարժություններին, ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումը պատերազմը ներկայացնելու փորձն է։

«Իրենք մինչ այժմ էլ դիտարկում են հավանական հնարավորության դեպքում ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու հարցը, և որևէ պայմանավորվածություն պատրաստ չեն իրականացնելու: Իրենց գործողություններով տեղեկատվական դաշտում ևս փորձում են ցույց տալ, որ պատերազմը հակամարտության լուծման միակ ելքն է: Նրանք փորձում են տեղեկատվական դաշտում նախապատրաստել, միշտ այդպես են անում ցանկացած գործողությունից առաջ: Եթե զգան, որ արագ ժամանակում կարող են հաջողության հասնել, ապա չեն վարանի»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հունիսի 7-11-ը Նախիջևանում անցկացված զորավարժություններին՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ, Հովհաննիսյանը նշեց, որ Թուրքիայի հետ նման զորավարժություն 2017 թվականին ևս անցկացվել է։

«Այս առումով մենք դեռ աննախադեպ ինչ-որ բան չենք տեսել: Եթե մենք ագրեսիայի որևէ նշույլ ֆիքսենք, բնականաբար պետք է այդ ամենի մասին հայտնենք, նաև բողոքենք, բայց, ըստ էության, այդպես շատ հարց չենք կարող լուծել: Այստեղ միակ կարևոր խնդիրն այդ հատվածում մեր զինված ուժերն ամրացնելն է: Եթե նախկինում ավելի պասիվ էր Նախիջևանի ուղղությունը, վերջին 2-3 տարվա ընթացքում այն ավելի ակտիվանում է: Սա չի նշանակում, որ այդտեղից կարող են սկսվել ակտիվ ռազմական գործողություններ, բայց առնվազն նշանակում է, որ կարող է լարվածությունն աճել այդ շրջանում, ինչպես տեսանք անցյալ տարվանից հետո: Այստեղ մեր հիմնական խնդիրն է մեր ուժերին այնպես պատրաստելը, որպեսզի հնարավոր գործողության դեպքում կարողանանք շատ արդյունավետ պայքարել իրենց ուժերի դեմ»,- նշեց փորձագետը: