Նալբանդյանը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ
Տնտեսություն
08.09.2017 | 15:03Սեպտմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։
Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակցիներին։