«Նիկոլ Փաշինյանը դեմ էր ԵՏՄ-ից դուրս գալու մասին իմ նախագծին, կարող է հիմա կարծիքը վերանայել է»․ Խաչատուր Քոքոբելյան

Լուրեր

12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը համոզված է, որ «Հայաստանին հրամցրել են» Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններից հրաժարվելու որոշումը։

«Ակնհայտորեն զգացվեց, որ Հայաստանը հաշվի առնելով ռուսական կողմնորոշումը, ուղղակիորեն չմասնակցեց այդ զորավարժություններին, որոնք բառիս բուն իմաստով խաղաղպահ նկատառումներով էին իրացվում»,- ասաց Քոքոբելյանը։

Նրա համար անընդունելի է, որ Հայաստանը երբևէ Ռուսաստանից պաշտոնապես չի պահանջել, որ վերջինս դադարեցնի զենքի մատակարարումը իր հակառակորդին։ «Երբ որ ռմբակոծվում է Տավուշի սահմանը, երբոր զոհեր ենք ունենում խաղաղ բնակչության շրջանում, ի՞նչ բացատրություն է մինչ այս պահը տվել ՀԱՊԿ-ը»։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի համար անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանում չեն հիշում, իսկ Հայաստանում լռում են, որ Հայ-ռուսական բարեկամության համաձայնագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է զենք չվաճառել Հայաստանի անվտանգությանը սպառնացող երկրին։

« Ինչու են լռում, երբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանում իր միակ ռազմավարական գործընկերոջը։ Ռուսները կարողանում են այսպես վարվել, որովհետև մենք իրենցից չենք պահանջում իրավունքների և պարտավորությունների իրացում»,- ասաց Քոքոբելյանը։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից դուրս գալու առթիվ «Ելք»-ի հայտարարություններին ու հնարավոր նախաձեռնությանը, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պարտաստ է աջակցել այդ նախաձեռնությանը և համագործակցել նման դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի հետ։

Խաչատուր Քոքոբելյանը հիշեցերց, որ ժամանակին ինքն էլ է նման օրեինգիծ ներկայացրել ԱԺ-ում։ «Նաև կհիշեք, թե ով դեմ արտահայտվեց, իշխանությունները ամբողջովին դեմ էին, այդտեղ դեմ էր նաև Նիկոլ Փաշինյանը, դա գաղտնիք չի, բայց կարող է` հիմա կարծիքը վերանայել է։ Ես անձնավորված խնդիրներ չեմ քննարկում»։

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ հարցազրույցում։

Մարինե Խառատյան