Մառախուղի պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել
Քաղաքականություն
07.09.2017 | 11:47Ինչպես հայտնում է «Յանդեքս. չվացուցակ» ծառայությունը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, 3-ը չեղարկվել է, ևս 10 չվերթ հետաձգվել է «Շերեմենտեվոյում». փեխանցում է echo.msk.ru-ն:
Մինչդեռ մոսկովյան ավիահանգույցի ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ մայրաքաղաքի օդանավակայանները կարող են աշխատել գրեթե ցանկացած եղանակային պայմաններում։