Առաջարկվում է դիվանագետներին տալ հայեցողական և քաղաքական պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ գործուղման իրավահարաբերությունները:

Առաջարկվող փոփոխությունների նպատակն է չվատթարացնել դիվանագիտական ծառայողի կարգավիճակը, եթե նա ՀՀ ԱԳՆ-ից գործուղվում է այլ մարմիններ՝ աշխատանքի, իսկ դիվանագետներին էլ տալ հայեցողական և քաղաքական պաշտոն զբաղեցնելու հնարավորություն։

Ըստ նախագծի հիմնավորման՝  օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բխում է նրանից, որ Արտաքին գործերի նախարարությունից հանրապետության նախագահի աշխատակազմ և Ազգային ժողովի աշխատակազմ գործուղման դեպքերը մնացել են չկարգավորված:

Բացի այդ, հաշվի առնելով, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով արդեն իսկ սահմանված է դիվանագիտական ծառայողի կողմից քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնելու դեպքում ծառայության անընդհատության ապահովումը և կարգավիճակի պահպանումը, այդ պաշտոններից ազատվելու դեպքում անմիջապես կադրերի ռեզերվում գրանցվելու իրավունքը, մեկ մարմնից այլ մարմին տեղափոխվելու պատճառով կարգավիճակի վատթարացման անթույլատրելիության սկզբունքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի դիվանագիտական ծառայողի այլ մարմնում պաշտոնի նշանակումը հավասարեցված լինի քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կարգավիճակին:

Մանրամասները՝ տեսանյութում։