Գյուղեր ունենք, որոնց կեսը վարկի տակ է, այս ամենի մասին ինչո՞ւ չեք խոսում. Վահե Էնֆիաջյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում տվյալ տարվա համար հողօգտագործողներին ազատել անշարժ գույքի հարկի 50 տոկոսից։

Նշենք, որ առաջարկվող փոփոխություններին դեմ է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։

Նախագծի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ թեև «Իմ քայլը» խմբակցությունը բացասական կարծիք ունի նախագծի վերաբերյալ, սակայն այս խմբակցության ոչ մի պատգամավորի կողմից գլխադասային հանձնաժողովում նախագծի վերաբերյալ անցկացված քննարկման ժամանակ որևէ հարց չի ներկայացվել։

Ըստ պատգամավորի՝ ՀՀ բնակչության 36.1 տոկոսը գյուղաբնակ է: Նրանց 75 տոկոսն էլ 2.000 քառակուսի մետրից պակաս հողատարածք ունի, այսինքն՝ խոսքը գնում է չափազանց փոքր տնտեսության մասին, հետևաբար՝ անընդունելի են ընդդիմախոսների այն պնդումները, թե խոսքն ընդամենը մի քանի հազար դրամի մասին է։

«Գյուղացին, եթե եկամուտ չունի, ինչպե՞ս է վճարելու այդ մի քանի հազար դրամը։ Դատական գործերը նայեք, թե քանի գյուղացի կա, որ չի կարողացել վճարել այդ մի քանի հազար դրամը։ Քանի դատական գործ կա գյուղացիների հետ կապված, որ այդ մի քանի հազար դրամը չեն կարողացել վճարել, տոկոսներ են ավելացել դրանց և բանը հասել է բռնագանձումների։ Գյուղեր ունենք, որտեղ գյուղացիների կեսը վարկի տակ է, իսկ այս ամենի մասին ինչո՞ւ չեք խոսում»,- նշեց պատգամավորը: Նա կոչ արեց, առաջարկություններ ունենալու դեպքում, դրանք առաջինից երկրորդ ընթերցում ներառել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան