Եվրոպայի լիգայի եզրափակչի շուրջ քննարկումները չեն դադարում. ադրբեջանցիներին հակահայ ռասիստ են անվանել

Լուրեր

30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
Բոլորը

Նախօրեին Բաքվում անցկացված Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումից հետո «Արսենալ»-ի երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնել խաղի կազմակերպիչներից: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

Մինչ հանդիպման մեկնարկը՝ Բաքվում «Արսենալ»-ի ու տեղացիների միջև  վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ տեղացիներին դուր չի եկել այն, որ ֆուտբոլային ակումբի երկրպագուները փողոցում երգել են «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, հիմա մեկնում ենք Բաքու՝ Եվրոպան տուն բերելու»:

Ռուսաստանից Բաքու ժամանած մարզական լրագրող Յարոսլավ Կուլեմինը Twitter-ում նշել է, որ մեծ դժվարությամբ է օլիմպիական մարզադաշտ մուտք գործել, քանի որ  իր պայուսակում «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն է եղել:

«Փորձեցի մարզադաշտ գնալ՝ Մխիթարյանի մարզաշապիկը պայուսակիս մեջ: Մուտքի մոտ ինձ կանգնեցրին և ասացին, որ Ադրբեջանի կառավարության օրենքներով դա արգելված է. կա՛մ մարզաշապիկով՝ ընկերներիս մոտ, կա՛մ մարզադաշտ՝ առանց մարզաշապիկի»։

Բրիտանացի հայտնի ֆուտբոլային մեկնաբան, նախկին ֆուտբոլիստ Հարի Լինեքերն էլ իր միրկրոբլոգում գրառում է կատարել՝ դժգոհելով Բաքվի օլիմպիական  մարզադաշտի նստատեղերի՝ ֆուտբոլային դաշտից չափազանց հեռու լինելու առիթով, գրում է Euro-Football-ը:

«Այդքան ճանապարհ ես անցնում, որպեսզի Եվրոպայի լիգայի եզրափակիչին հետևես, բայց մարզադաշտում քո տեղում նստելիս  հասկանում ես, որ եթե տանից էլ հետևեիր, դաշտից նույնքան հեռավորության վրա էիր լինելու»,- նշել է Լինեքերը։

Իր հերթին, CNN-ի լրագրող Փիրս Մորգանն իր շոուի ընթացքում Բաքու մեկնած ֆուտբոլասերներին կոչ է արել աջակցել «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը, անվտանգության նկատառումներից ելնելով, Բաքու չէր մեկնել։

«Անհանավական է։ «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու այսօր երեկոյան պետք է Մխիթարյանի մարզաշապիկով լինի և նրա անունը վանկարկի։ Թույլ մի՛ տվեք այդ հակահայկական ռասիստներին հաղթել»,- Twitter-ում գրել է Փիրս Մորգանը։

Լրագրողն իր միկրոբլոգում նաև տեսանյութով է կիսվել, որում Բաքվի ոստիկանությունը կանգնեցնում է «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով օտարազգի երկրպագուներին։

Ավելի վաղ Փիրս Մորգանը լոնդոնյան երկու ֆուտբոլային ակումբներին կոչ էր արել բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրքաղաքում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն ավարտվել է 1:4 հաշվով՝ հօգուտ «Չելսի»-ի:

Նելլի Մելքոնյան