Փաշինյանը մտավախություն է հայտնել Ադրբեջանում արմատական իսլամիստների հնարավոր տեղակայման վերաբերյալ. Արմենպրես

Լուրեր

21.10.2026 | 16:00
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:59
ԵՄ-ն մերժել է Թուրքիա-Լիբիա ծովային համաձայնագիրը՝ այն «անվավեր» անվանելով
21.10.2026 | 15:55
Ուիթկոֆը Պուտինին առաջարկել է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսումը
21.10.2026 | 15:52
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
21.10.2026 | 15:51
Հոկտեմբերի 22-ին սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2026 | 15:40
Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան․ ովքե՞ր են պայքարում համայնքային իշխանության համար
21.10.2026 | 15:30
Պուտինի հետ Թրամփի գործարքը կհարվածի Վաշինգտոնի դիրքերին․ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էն քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումը կարող է լավ պատրվակ դառնալ արմատական իսլամիստների համար, որպեսզի նրանք հիմնավորվեն Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Lenta-ն, Փաշինյանն այս մասին ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների պարտությունից հետո Սիրիայում և Իրաքում, իսլամիստները նոր վայրեր են փնտրում, որտեղ կարելի է ինքնադրսևորվել։

«Ադրբեջանը շատ հարմար կետ է, որը թույլ է տալիս գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այդ հանգամանքներով պայմանավորված, Լեռնային Ղարաբաղում հաջորդ հնարավոր սրացումն արդեն տեղային չի լինի, և, որ այդ պատկերի ըմբռնումը կա ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում։

Ընդգծելով Ռուսաստանի համար Անդրկովկասի կարևորությունը՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և կդառնա երաշխավորն այն բանի, որ այս հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք կարող են թույլ չտալ նոր սրացում։

«Ես չեմ կարող հավատալ, որ երբ կարիք լինի, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները»,- նշել է նա։