«Արսենալը» Բաքու կմեկնի առանց Մխիթարյանի

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

«Արսենալը» պատրաստվում է մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին առանց կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայանալուն։

Մխիթարյանի՝ իր անվտանգության համար նման խոշոր խաղը բաց թողնելը թիմի ներսում զայրույթ է առաջացրել։

Նրա անվտանգության ապահովման երաշխիքներն ՈՒԵՖԱ-ից դեռ նախորդ շաբաթ  էին պահանջել։ Դրանք կապված էին Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող քաղաքական լարվածության հետ։ Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Թե՛ ակումբը, թե՛ Մխիթարյանը խորապես հիասթափված են։

«Արսենալն» ի նշան բողոքի մրցակցությունից դուրս գալն իրատեսական չի համարում, քանի որ այդպես շատ բան կփոխվի  Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության և որակավորման առումով, որոնց համար նախատեսվում է մոտ  մոտ 60 միլիոն ֆունտ ծախսել: Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ակումբը չպետք է գտնվի այն դիրքում, որտեղ պարտավոր է մտածել եզրափակիչ դուրս գալու մասին, իսկ ՈՒԵՖԱ-ի իրավասության տակ գտնվող խաղացողը չպետք է ստիպված լինի իր ազգային պատկանելության պատճառով բաց թողնել տալ  եզրափակիչներից մեկը:

Մխիթարյանի թիմակիցները մտահոգված են, որ, հնարավոր է, առանց նրա Բաքու մեկնեն։

«Արսենալի» մյուս մասը, ներառյալ՝ վնասվածք ստացած խաղացողները, հրավիրված են՝ եզրափակչում խաղալու «Չելսիի» դեմ։

Լոնդոնյան «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել են Մխիթարյանի աջակցության  համար ակցիա կազմակերպել, եթե նա իր թիմի հետ Բաքու չմեկնի։

Նրանք որոշել են Մխիթարյանի լուսանկարով դիմակներ պատրաստել ու դրանք բաժանել ֆուտբոլային ակումբի այն երկրպագուներին, որոնք եզրափակչում «Չելսիի» դեմ խաղին ներկա կգտնվեն և անել այնպես, որ նրանք հանդիպման 7-րդ և 77-րդ րոպեներին այդ դիմակներով ոտքի կանգնեն։ Այս մասին երկրպագուները գրառում են կատարել թվիթերում։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի  եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում։  «Արսենալն» իր դժգոհությունն է հայտնել հանդիպումն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու վերաբերյալ, պարզաբանելով, որ Մեծ Բրիտանիայից Ադրբեջան հասնելը դժվար է։  Բացի այդ, ֆուտբոլային ակումբը նաև դժգոհ է այն բանից, որ խաղը, հնարավոր է, առանց Հենրիխ Մխիթարյանի անցկացվի։

 

Նելլի Մելքոնյան