ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-ից 6 տարեկան, ու մանկապարտեզի համար հաշվառումը Երևանի համայնքի պարտավորությունն է. Անահիտ Բախշյան

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

 Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է.

«Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված  ծնողների կողմից վերջին օրերի բողոքների տարափն ու Արթուր Գևորգյանի անհասկանալի հարցազրույցը   պահանջում է  անդրադառնալ Երևանում նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացում առկա  որոշ անօրինական  քայլերին:

ՀՀ-ում նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մեկ՝ 2005թ.-ին ընդունված  «Նախադպրոցական կրթության մասին»  ՀՀ օրենքով, որով սահմանված  նորմերը  փորձում են շրջանցել  քաղաքապետարանում:

  1. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, նշանակում է համայնքի պարտավորությունն է ապահովել այդ իրավունքի իրականացումը:
  2. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի  ա) կետով նախադպրոցական կրթության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների  լիազորությունների մեջ է մտնում  նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բ) կետով՝ նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, որը  նշանակում է  0-6 տարեկան երեխաների հերթագրում՝ ըստ մանկապարտեզների :
  3. «Նախադպրոցական կրթության մասին»  ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի համաձայն   Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է, որը  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն իրականացվում է նախադպրոցական, հիմնական, միջնակարգ կրթության ծրագրերով:
  4. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածով նախադպրոցական տարիքը սահմանվում է. «Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ տարիք` մինչև 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան»:

  1. Օրենքում նախադպրոցական կրթության ուսումնական գործընթացի սկիզբ ու վերջ ամրագրված չէ, այլ միայն տարիք, որը նշանակում է երեխայի տարիքը լրանալուն պես նա պետք է միանա իր տարիքային խմբին, եթե  հերթը հասնել է:

Այսպիսով, ՀՀ-ում ԱԺ-ի կողմից ընդունված այս օրենքն ասում է, որ  նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևանի համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է  ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել: Ավելին, վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի  համաձայն,  ծնողն է որոշում, թե իր երեխան նախադպրոցական կրթությունը ստանա ընտանիքում, մանկապարտեզում թե այդ նպատակի համար նախատեսված այլ հաստատություններում, որը նշանակում է, որ ծնողն է որոշում ե՞րբ հերթագրել երեխային, իհարկե համայնքի ստեղծած հնարավորությունների սահմաններում: Ո՛չ մի տեղ չի գրված, որ երեխան մանկապարտեզ է գնում միայն ծնողի աշխատելու դեպքում, որի պահանջը հաճախ դառնում է  երեխային մանկապարտեզ  չընդունելու պատրվակ կամ մանկապարտեզում օրենքով սահմանված չէ ուսումնական տարվա սկիզբ ու ավարտ:

Հավելեմ, որ նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է. «Իրենց լիազորությունների սահմաններում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Այնպես որ,   Երևանի մանկապարտեզներում  երեխաների  հաշվառման, հերթագրման  և ընդունելության  գործընթացում առկա անհիմն որոշումների  վերանայման և  օպտիմալացված  դպրոցներում   ուսումնական  գործընթացի կազմակերպման   հետ  կապված  խնդիրների քննարկման   առաջարկով  դիմել  եմ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական, տուրիզմի  մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանին, այս հարցերը քննարկելու նպատակով  հրավիրել հանձնաժողովի նիստ, որին   Երևանի Ավագանու կանոնակարգի 78-րդ կետի համաձայն,  կհրավիրվեն քննարկվող հարցերին առնչվող փոխքաղաքապետ պարոն Սուքիասյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: