Եթե տրվեն դիվանագիտական անձնագրեր, ապա միայն բացառության կարգով. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 11:13
Հայ մարզիկը դարձել է սեղանի թենիսի կանանց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 11:05
Ադրբեջանը 2026 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
19.10.2026 | 10:59
Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
19.10.2026 | 10:47
Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառները և կրկին քննադատել Զելենսկիին
19.10.2026 | 10:36
Հայ ըմբիշները մեկ մեդալով կվերադառնան Մ-23 ԱԱ-ից
19.10.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 19-ի դրությամբ
19.10.2026 | 10:13
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 10:05
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացիներին 15 հազարական դրամ վճարելու գործով նախաքննությունն ավարտվել է
19.10.2026 | 09:49
Մանասյանն Ավստրալիայում քննարկել է ՄԻՊ հաստատությունների անկախության և ատելության խոսքի կանխարգելման հարցեր
19.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է դիվանագիտական անձնագրեր տրամադրել նաև մի շարք քաղծառայողների, որոնք արտերկրի հետ են աշխատում:

«Տարբեր պետական մարմիններում, գերատեսչություններում, այդ թվում՝ Ազգային ժողովում կան քաղծառայողներ, որոնք երկար տարիներ լրջագույն աշխատանք են կատարում՝ լուրջ դիվանագիտական կարողություններ դրսևորելով, բայց նրանք դիվանագիտական անձնագիր չունեն: Նրանք բազմաթիվ խնդիրներ են ունենում՝ տարրական կազմակերպչական հարցերից մինչև զուտ կարգավիճակից բխող գործառույթների իրականացման խնդիրներ: Ես խնդրում եմ սա դարձնել քննարկման առարկա և այդ մարդկանց տրամադրել դիվանագիտական անձնագրեր»,- արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց պատգամավորը:

ԱԳ փոխնախարարն ասաց՝ խնդրին ծանոթ է, միաժամանակ մեջբերեց միջազգային փորձը. կա նաև ծառայողական անձնագրերի ինստիտուտ, որը հենց նման դեպքերի համար է, քանի որ դիվանագիտական անձնագրերի պարագան խստորեն կարգավորվում է Հայաստանի միջազգային պարտավորություններով:

«Այս պահի դրությամբ՝ մենք ավելի քան 40 երկրի հետ ունենք պայմանագրեր, որտեղ նշվում է հստակ թիվը և այն կատեգորիաները, որոնց տրվում են դիվանագիտական անձնագրերը: Ուստի փոխելը բավականին բարդ գործընթաց կլինի: Բայց կարող եմ առաջարկել ձեզ, որպես օրենսդիրներ, նախաձեռնել գործընթաց, որպեսզի մենք ունենանք նաև ծառայողական անձնագրերի ինստիտուտը, որը նույնպես պաշտոնական կարգավիճակ է տալիս պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ այն մարդկանց, ում մասին խոսեցիք»,- ասաց Գրիգոր Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին հավելեց, որ երբ հեղափոխությունից հետո ուսումնասիրել են դիվանագիտական անձնագիր ունեցողների ցանկը, իր բնորոշմամբ՝ «խայտառակ պատկեր» են արձանագրել. «Անտրամաբանական մարդիկ ունեին դիվանագիտական անձնագրեր: Ընդ որում՝ պետք է շեշտել, որ օրենքը սպառիչ թվարկում է այն պաշտոնյաներին, որոնց հասնում է դիվանագիտական անձնագիր: Եվ բոլոր այն անձինք, որոնք այդ կատեգորիայի մեջ չէին, դիվանագիտական անձնագիր ստացել էին բացառության կարգով: Այս պահին նույնպես այն բոլոր անձինք՝ ներառյալ ձեր նշած անձինք, օրինակ՝ քաղծառայողներ, եթե պետք է ստանան դիվանագիտական անձնագրեր, դա պետք է լինի բացառության կարգով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան