Ադրբեջանը 2026 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
Տնտեսություն
19.10.2026 | 11:05
Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին։
Տվյալների համաձայն՝ ինը ամիսների ընթացքում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 96,5 հազար դոլար։ Այդ գումարից 95,5 հազար դոլարը բաժին է ընկել սեպտեմբեր ամսին։
Ադրբեջանի արտաքին առևտրային գործառնությունների ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 37,211 միլիարդ դոլար, ինչը 5,2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանման ծավալը կազմել է 23,865 միլիարդ դոլար, իսկ ներմուծմանը՝ 13,346 միլիարդ դոլար։ Տարեկան կտրվածքով արտահանումն աճել է 28,3%-ով, իսկ ներմուծումը նվազել է 20,4%-ով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

