Ես չեմ կարծում, որ մոնոպոլիաները վերացել են․ Վարուժան Հոկտանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնապագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի հետ

– Պարո՛ն Հոկտանյան, տեղյակ եք, որ Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 1 մլրդ դրամ է հատկացրել Ազգային ժողովին՝ տարբեր ծախսերի համար: Այդ գումարի մի մասը լրացուցիչ պատգամավորների աշխատավարձերի համար է, իսկ 300 մլն դրամը հատկացվել է արտասահմանյան շրջագայությունների, գործուղումների համար: Նախկինում տպավորություն կար, որ գործուղումների համար այդպիսի մեծ գումարի հատկացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, դա ավելի շատ պաշտոնյաների կողմից ճոխ գործուղումներ ունենալու համատեքստում էր քննարկվում: Դուք տեսնո՞ւմ եք նման ռիսկեր:

– Գիտեք՝ հիմքեր չունեմ այդպիսի ռիսկեր տեսնելու, որովհետև պետք է այդ գործուղումները շատ ավելի լուրջ կերպով ուսումնասիրել: Դրան ես մի քիչ հետո կանդրադառնամ: Այստեղ այդ գումարների ավելացմանը կուզենայի անդրադառնալ, որովհետև երբ անցյալ տարվա նոյեմբերին սկսեցին բյուջետային քննարկումները, և արդեն պարզ էր, որ լինելու են արտահերթ ընտրություններ, ես այն ժամանակ մամուլի միջոցով բարձրաձայնեցի, որ, երևի, ընտրություններից հետո բյուջեն ընդունվի: Որովհետև արդեն պարզ էր, որ «Իմ քայլի» վարկանիշն այնքան բարձր է, որ ստանալու էր երկու երրորդից ավելի, իսկ ընտրական օրենսդրությամբ նախատեսվում էր, որ երկու երրորդից ավելիի դեպքում մյուս կուսակցություններին տալու էին բոնուսային մանդատներ:

– Այսինքն՝ պարզ էր, որ այս Ազգային ժողովում պատգամավորների թիվը շատ ավելի՞ն է լինելու:

– Դա ակնհայտ էր: Ընդ որում՝ Ընտրական օրենսգիրքն ասում էր՝ ոչ թե ընդհանուր թվի երկու երրորդը, այլ մանդատները հաշվելիս վերցնում էին միայն շեմը հաղթահարածները: Եվ ստացվում էր, որ 82% հավաքեց «Իմ քայլը»: Նման դեպքում, բնականաբար, որպեսզի մեկ երրորդ ունենա ընդդիմությունը, պետք է բոնուսային մանդատներ ստանար և, ընդհանուր առմամբ, 27 բոնուսային մանդատ ստացավ: Բայց դա տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ից հետո, իսկ պետբյուջեն հաստատվեց նոյեմբերի 22-ին: Ես այն ժամանակ ասում էի, որ ոչ մի աղետ չի լինի, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում: Եվ հիմա ստիպված պետք է տային այդ գումարը:

– Պարո՛ն Հոկտանյան, գործուղումների և արտասահմանյան շրջագայությունների համար հատկացված 300 մլն դրամից 183 մլն-ը բաժին է հասնում ԱԺ նախագահի գործուղումներին: Սա նորմա՞լ եք համարում:

– Ես ենթադրում եմ, որ ընդունվել է այն հարաբերակցությունը, ինչ եղել է նախկինում: Դա պետք է, իհարկե, ստուգել, թե նախկինում որքան է հատկացվել շրջագայություններին: Ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում, որ արժե հասկանալ: Եթե Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեր, այսպիսի պատմություն չէր լինի: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններն էլ դրանից են գալիս, քանի որ այսքան լրացուցիչ գումար հատկացվելու է Ազգային ժողովին, գործադիրը խնդիր կունենա: Եվ եթե դուք ունեք արդեն 132 պատգամավոր, գուցե ավելի համե՞ստ լինեն այդ ծախսերը, որպեսզի այդքան ավելացում չլինի: Արդյո՞ք այս մոտեցումը եղել է, թե՞ ինչպես եղել է նախկինում, եկեք այդքան էլ տանք ամեն շրջագայությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ պետք է ներկայացվեն անցումային արդարադատության ներդրմանը վերաբերող նախագծերը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն մայիսի 24-ին այդ թեմայով խորհրդարանական լսումներ է հրավիրել։ Անհրաժե՞շտ է այդ համակարգի ներդրումը մեր երկրին։

– Անհրաժեշտություն տեսականորեն կա։ Ինչպես հակակոռուպցիոն քաղաքականությունը, այդպես էլ անցումային արդարադատությունը պետք է լինի ածանցյալ այն կոնցեպտուալ ռեֆորմների, որոնք պետք է իրականացվեն սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտներում։ Մենք պետք է կայացնենք բազմակուսակցական համակարգ, պետք է ունենանք ոչ մոնոպոլիստական, ոչ օլիգոպոլիկ՝ ազատ մրցակցության վրա հիմնված տնտեսություն։ Եվ մենք պետք է ունենանք այնպիսի սոցիալական միջավայր, որտեղ չլինեն այսպիսի աղաղակող անարդարություն, սոցիալական անհավասարություն։ Բայց, կներեք, ես չեմ կարծում, որ մոնոպոլիաները վերացել են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան