Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա, խոսքը փոքր երեխաներին չհերթագրելուն է վերաբերվում. քաղաքապետարան

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր ֆեյսբուքյան էջում  մանկապարտեզների հերթագրման և ընդունունելության մասին պարզաբանում է հրապարակել: 

  1. «1. 2017 թվականի սեպտեմբերին մանկապարտեզների ընդունելությունը կկազմակերպվի ամսի 1-ից -10-ը:
  2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ կընդունվի շուրջ 9000 երեխա:
  3. Առաջնահերթությունը տրվելու է «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում հերթագրված 2012, 2013թթ. ծնված երեխաներին:
  4. 2014թ. ծնվածների դեպքում կընդունվեն այն հերթագրված երեխաները, որոնց 3 տարին արդեն լրացել է:
    Հերթագրված այն երեխաները, որոնց 3 տարին կլրանա հաջորդող ամիսների ընթացքում, համապատասխանաբար կընդունվեն յուրաքանչյուր ամսվա ընդունելության համար սահմանված օրերին:
  5. Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու տարիքից փոքր երեխաներին չհերթագրելուն:
  6. Երեխայի հաշվառումը մանկապարտեզում կկատարվի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո /կրտսեր տարիքի 1-ին խումբ /2-3 տարեկան/ կընդունեն միայն այն մանկապարտեզները, որոնք ունեն կրտսեր տարիքային խումբ/:
  7. «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգում երեխան կարող է հաշվառվել միայն մեկ մանկապարտեզում: Այլ մանկապարտեզ հաճախելու դեպքում, երեխայի անձնական տվյալները նախորդ մանկապարտեզի հերթագրման ցանկից հանվում են՝ ծնողի դիմումի համաձայն:
  8. 2016թ. և 2017թ. ծնված երեխաները, ովքեր նախկինում հերթագրվել են, չեն հանվի էլեկրոնային համակարգից, հաշվառումը կպահպանվի մինչև մանկապարտեզ հաճախելու համապատասխան տարիքը /2 կամ 3 տարեկան/ լրանալը»,-նշված է պարզաբնման մեջ: