Ֆրանսիան կարող է Վրաստանի համար դադարեցնել առանց վիզայի ռեժիմը. ապաստան հայցողների թիվն անոմալիայի է հասնում

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

Վրաստանի քաղաքացիների համար կարող են դադարեցնել Եվրամիության անդամ պետություններ առանց վիզայի մուտքը, քանի որ ապաստան խնդրող ապօրինի միգրանտների հոսքը չափազանց մեծ է: News.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆեր Կաստաները:

«Ես չեմ խոսել առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին, քանի որ Վրաստանի հետ համագործակցությունը շարունակվում է: Սակայն նման հնարավորություն գոյություն ունի: Ներկայում ապաստան հայցողների թվի հսկայական աճ է նկատվում»,- ասել է ֆրանսիացի նախարարը:

Կաստաները նշել է, որ որոշ միգրանտներ Ֆրանսիա են մեկնում բուժման նպատակով, չնայած նույն բուժումը կարող են ստանալ Վրաստանում: Նրա խոսքով՝ այսուհետ Ֆրանսիան կընդունի միայն նրանց, ովքեր իրոք օգնության կարիք ունեն:

«Վրաստանը դինամիկ երկիր է, ուստի ապաստան փնտրողների թիվը անոմալիայի է հասնում։ Մենք շատ կարևոր զրույց ունեցանք այս ուղղությամբ: Ֆրանսիան գործնականորեն չի կարող բոլորին ընդունել, ում պաշտպանություն է անհրաժեշտ»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան: