Ինչպես Սերժ Սարգսյանը «չներեց ու չհանդուրժեց» Սաֆարովի արտահանձնումը․ էքստրադիցիայից 5 տարի անց

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Հինգ տարի առաջ այս օրը մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման լուրը ցնցեց ողջ հայությանը և միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրը դարձավ։ Ընդ որում` Հայաստանում արտահանձնման մասին տեղեկացան այն բանից հետո, երբ Սաֆարովն արդեն Բաքվում էր և ընդունվել էր որպես ազգային հերոս:

Հունգարիայի իշխանությունների կողմից ցմահ դատապարտված մարդասպանի արտահանձնումը Բաքվին բնորոշվեց որպես ապտակ Հայաստանի դիվանագիտությանը։ Այդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց ազգային անվտանգության խորհրդի նիստ, որն ի դեպ, առաջին և միակ անգամը լինելով` ուղիղ եթերով հեռարձակվեց, և որի ընթացքում Սերժ Սարգսյանը այն ժամանակվա ԱԱԾ ղեկավարին հատուկ հանձնարարություն տվեց. «Գորիկ Գուրգենիչ, խորհրդակցությունից հետո անմիջապես կգաք ինձ մոտ, հատուկ հանձնարարություն ունեմ ձեզ տալու»։

Երկրի նախագահը նաև արտահերթ կարգով իր նստավայր հրավիրեց ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպաններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և հայտարարեց, որ Հայաստանը և հայ ժողովուրդը դա չեն ներելու։ Այդ հանդիպմանը հայտարարվեց նաև Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին։

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ 2006 թվականին Սաֆարովը ցմահ ազատազրկման էր դատապարտվել հունգարական դատարանի կողմից: Մինչդեռ պատիժը կրելուց ընդամենը 6 տարի անց՝ 2012 թվականի օգոստոսի 31-ին, Բուդապեշտը Սաֆարովին արտահանձնել էր Բաքվին, որտեղ վերջինս ընդունվել էր որպես ազգային հերոս։

Քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպային Ադրբեջանի նախագահի կողմից ոչ միայն ներում էր շնորհվել, այլև վերջինս մայորի կոչման էր արժանացել, և որպես նյութական վնասի փոխհատուցում ազատությունից զրկվելու համար՝ բնակարան նվեր ստացել։ Աշխարհի տարբեր երկրների հայաշատ համայնքների կողմից բողոքի ակցիաներ իրականացվեցին ընդդեմ Հունգարիայի որոշման։ Հենց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ևս բազմամարդ ակցիա եղավ։ Հայաստանի խորհրդարանում հրավիրվեց արտահերթ նստաշրջան` Սաֆարովի արտահանձման հարցով, որի ընթացքում եղան թեժ քննարկումներ և ամենատարբեր առաջարկներ` Սաֆարովին ամեն գնով ֆիզիկապես ոչնչացնելուց սկսած` մինչև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում։ Նաև հնչեց սուր քննադատություն` ուղղված Հայաստանի դիվանագիտական կորպուսին: Ու թեև ՀՀ ԱԳՆ-ից ևս նշում էին, որ կատարվածն անսպասելի է եղել իրենց համար, օգոստոսի 31-ի երեկոյան, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հարցազրույցը բացեց փակագծերը․ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել էր, որ Սաֆարովի էքստրադիցիայի հարցով Ադրբեջանը գրեթե մեկ տարի գաղտնի բանակցություններ և նամակագրություն է վարել հունգարական կողմի հետ:

Փաստորեն Հայաստանի դեսպանությունը գաղտնի բանակցություններից կամ տեղյակ չի եղել, կամ էլ անգործության է մատնված եղել։ Հավելենք, որ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները ևս բարձրաձայնեցին այն մասին, որ պարբերաբար ՀՀ դեսպանատանը ահազանգել են Սաֆարովի արտահանձնման շուրջ ընթացող զարգացումների մասին:

Ի վերջո` կատարվածից հինգ տարի անց, այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց նման խայտառակ բացթողման համար: Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի համոզմամբ՝ Հայաստանի թերացումն այն է, որ ՀՀ-ն հետևողական չեղավ այդ հարցում և նշելով որ արտահանձնումը դիվանագիտական վատ աշխատանքի հետևանքով էր։ Պապյանը նաև ընդգծում է, որ Սաֆարովի արտահանձման հարցը գրեթե մոռացված է Հայաստանում։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, գտնում է, որ Սաֆարովի արտահանձնումը պետք չէ միանշանակ դիվանագիտական աշխատանքի ձախողում որակել։ Նրա գնահատմամբ՝ թերություններ միշտ էլ կարելի է գտնել, սակայն «զարգացումներ կան, որոնցից տեղյակ չէ հանրությունը»։ Դաշնակցական գործիչը համոզված է, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը Հայաստանի կողմից ճիշտ որոշում էր․ նախկին դեսպան Արա Պապյանն էլ նկատում է, որ Հայաստանը Հունգարիայի վրա ազդելու որևէ այլ լծակ չուներ, ուստի դիվանագիտական հարաբերությունների դադարեցմամբ էր արտահայտելու իր բողոքը։

Կիրո Մանոյանի կարծիքով` Հունգարիան այսօր ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունները, այլև իր միջազգային վարկը վերականգնելու խնդիր ունի: Նկատենք, սակայն, որ կատարվածից հետո ինչ-որ առումով իրենց վարկը վերականգնելու խնդիր ունեն նաև Հայաստանի իշխանությունները, որոնք ինչ էլ ասվի` չիմացության, թերացման կամ այլ պատճառով թույլ տվեցին այդ արտահանձնումը, որից հետո հրապարակավ խոստացան, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը կատարվածը չեն ներելու:

Մինչ օրս, սակայն, չներելու հետ կապված որևէ ռեալ քայլ արված չէ, իսկ Գորիկ Գուրգենիչին տրված հատուկ հանձնարարության էությունն ու առավել ևս` տեսանելի իրագործումն այդպես էլ մնաց անհայտ:

Այժմ ՄԻԵԴ-ի քննության ներքո է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով 2013 թվականի փետրվարին ներկայացված դիմումը: Պատասխանող կողմ են Հունգարիայի և Ադրբեջանի հանրապետությունները, որոնց ՄԻԵԴ-ի կողմից արդեն իսկ հարցեր են ուղղվել։ Ակնկալվում է, որ այս տարվա վերջին գործով վճիռը կհրապարակվի։

 

 
 
Սեդա Ղուկասյան