«Անցումային արդարադատության մեջ կարող են լինել փափուկ բաղադրիչներ, որոնք կարող են մաքրագործել ոմանց սխալները»․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում բուռն զարգացումներ էին տեղի ունենում, սպասվում էր ամբողջական իշխանափոխություն։ Վերջին մեկ տարվա առիթով Factor TV-ի զրուցակիցն է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը

-Վերջին մեկ տարում ի՞նչ հաջողություններ արձանագրվեցին մարդու իրավունքների ոլորտում։

-Նախ և առաջ վերականգնվեց ընտրական իրավունքը։ Մարդիկ վերանվաճեցին ազատ կամարտահայտման իրավունքը, ընտրության միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը, որը 95, 96, 98 թվականներից ջախջախված էր, և այդ մեխանիզմը զավթված էր։ Այդ մեխանիզմը ձևականորեն օգտագործում և չարաշահում էին իշխանության վերարտադրման համար։ Հավաքների ազատության իրավունքը՝ նախկինում հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվում էին, բերման ենթարկվում, վիճակագրությունը խայտառակ է 14, 15, 16 թվականներին, եթե չեմ սխալվում հազար հոգի ցուցարարներ են բերման ենթարկվել։ Հեղափոխությունից հետո տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ակցիաներ և բերման ենթարկվածների թիվը մեկ տասնյակի չի հասնում։ Մամուլի ազատության իմ չափանիշներով ահագին լուրջ տեղաշարժեր են եղել, այլևս չկան պետական հիմնարկներից մասնավոր զանգվածային լրատվամիջոցներին, հեռուստաընկերություններին իջեցվող հրահանգները։ Ինքնագրաքննության մեխանիզմը սկսել է հյուծվել։ Դժվար բան է, իհարկե, երբ լրագրողն ու խմբագիրը վարժվել են, որ իրենք այսինչ բաները ասելու իրավունքն ունեն, այնինչ բաներն ասելու դեպքում աշխատանքից կզրկվեն։ Նրանց վարժեցրել էին վերև նայելուն, Բաղրամյան 26-ից կա՞ ցուցում, ՀՌԱՀ-ից ասելո՞ւ են, որ խախտեցիք սահմանը։ Հիմա էդ հանձնարարականներն իսպառ վերացած են։ Ձախողումներ մարդու իրավունքների տեսանկյունից դժվարանում եմ հիշել։

-Իսկ արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ եղե՞լ են։

-Ես չեմ հիշում, որ մեր երկիրը վերջին մեկ տարում դրսում ստորացրած լինեն այնպես, ինչպես եղել է անցյալում։

-Ձեր ֆեյսբուքյան գրառումներում վերջերս հաճախ եք հիշում, որ նախկինների օրոք աշխատած ներկա պաշտոնյաները գլխի չեն ընկել, որ պետք է տուն գնան, ոչ թե պաշտոն զբաղեցնեն։ Նրանք չե՞ն տեղավորվում հեղափոխության մեջ, թե՞ տեղավորվեն-չտեղավորվեն, պետք է տուն գնան։

-Մարդիկ, որոնք տասնամյակներով եղել են իշխանության մեջ, ծառայել են վերևից եկած հրահանգներին, եթե որևէ մեկը նրանց քննադատել է, ասել են՝ դե ինչ եք ուզում, տուն ենք պահում, կամ՝ դե ասել են, անում ենք, դե հրաման ենք կատարում, հրամանները չեն քննարկվում, և իրենց գլխավոր համոզմունքը եղել է, որ վերադասը միշտ ճիշտ է։ Եկել է նոր իշխանություն և իրենք այդ նույն մտածողությունը պահպանել են, որ իշխանությունը միշտ ճիշտ է։ Գագիկ Հարությունյանը չի համոզվել, որ ինքը շատ վատ է աշխատել որպես ՍԴ նախագահ։ Ինքը ընտրությունների առթիվ բողոքները միշտ լղոզել է, իսկ ՍԴ-ն որակյալ որոշումներ չի կայացրել, պատշաճ ընթացակարգեր չի ապահովել, ինքը դա չի նկատել, չի նկատում և չի էլ նկատելու։ Երևի ինքն ու մյուսները այդպես էլ ցմահ չհասկանան, որ շատ անարդար գործունեություն են ծավալել։ Գուցե իրենց գործողություններն ինչ-ինչ օրենքների շրջանակներում եղել են օրինական, բայց իրենց հրաման տվողների անօրինական, հակամարդկային հանձնարարականները կատարելով վնասել են ՀՀ-ին։

-Հրապարակային թողությունը նրանց կփրկի՞։

-Շատերը հոգնել են իհարկե «անցումային արդարադատություն» տերմինից, բայց անցումային արդարադատության մեջ կարող են լինել այնպիսի փափուկ բաղադրիչներ, որոնք կարող են մաքրագործել, ինչ-որ որակի սխալները, ոչ բոլորը։ Ամեն ինչ հրապարակային մեղայականով, պարսավանքով չի լուծվի։ Եթե մարդասպան է, դա ներողությունով չի լուծվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը