ԱԺ-ի մոտ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել Մարգարյանի գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որը վերաբերում է մարտի 27-ին Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել Մարգարյանի գործն ուղարկվել է դատարան։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Մ.Մ.-ի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 27-ին Մ.Մ.-ն Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:

Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ երեկ միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ էին հավաքվել։ Ըստ համացանցում հրապարակված կադրերի՝ թիկնազորի ուղեկցությամբ անցնում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհետ կորած զինծառայողների ծնողներից երկուսը նրան հարցեր էին ուղղում, խոսակցությունը հարթ չէր ընթանում, ԱԺ նախագահը հեռանում է։ Հետո, ըստ հրապարակված կադրերի, որոշ հեռավորության վրա տեղի է ունենում «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Միքայել Մարգարյանի հետ միջադեպը, Սիմոնյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է հնչում, ինչին ԱԺ նախագահն իր հերթին պատասխանում է հայհոյանքով։