Հողամասը վերադարձնելու անհնարինության պատճառով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հազար դրամ

Լուրեր

05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի օգոստոսի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Վճռով անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Բագրատունյաց և Մասիսի փողոցներին հարող՝ 4935 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 26 միլիոն 789 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։