Կառավարությունում քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացք
Տնտեսություն
28.08.2017 | 19:19Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է ենթակառուցվածքների շինարարության ընթացքը, ներկայացվել են «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի շրջանակում տարվող աշխատանքները, ներդրողների ներգրավման ուղղությամբ կատարվող քայլերը:
Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է շինաշխատանքներն իրականացնել՝ խստորեն պահպանելով սահմանված ժամանակացույցը: