Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է օդից «ահաբեկչական թիրախների վրա» 15 հարձակման, ինչպես նաև զինյալների մի քանի օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հարձակմանը օդանավեր, ուղղաթիռներ և տանկեր են մասնակցել: Զինվորականները գրել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ընդլայնել գործողությունը:

Իսրայելի հարավային Աշկելոն, Նեթիվոտ և Օֆակիմ բնակավայրերում դասերը դպրոցներում չեղարկել են՝ ակնարկելով, որ պաղեստինցի զինյալների հետ հերթական դիմակայությունը չի ավարտվել:

Չնայած եգիպտոսցի միջնորդների հաջողության մասին հայտարարություններին, որոնք կողմերին հորդորում էին հրադադար հայտարարել, Գազայի հատվածի սահմաններին գիշերը տագնապի ազդանշանները շարունակել են հնչել՝ իսրայելցիներին զգուշացնելով նոր հրթիռային հարվածների մասին: Երկուշաբթի երեկոյից իսրայելցի զինվորականները Գազայի հատվածից շուրջ 30 հրթիռի արձակում են արձանագրել, որոնց մի մասը որսացել են:

Հակամարտությունը հերթական անգամ սրվել է՝ Իսրայելի՝ խիտ բնակեցված կենտրոնական հատվածի հրթիռակոծության հետևանքով: Միջադեպի հետևանքով 7 իսրայելցի է վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա: