Տարակուսելի է, որ այս ցուցմունքից հետո Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ վկայի կարգավիճակում. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով մամուլում հրապարակված Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքին՝ դժվարացավ ասել, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը կամ նրա պաշտպանական թիմը ձեռնպահ մնում որևէ դիրքորոշում հայտնելուց։

«Բայց առավել խոսուն է հենց Սերժ Սարգսյանի ցուցմունքի բովանդակությունը, որ բավական արտառոց տեղեկություններ է սփռում Մարտի 1-ի գործի շրջանակում: Փաստորեն՝ մենք ապրել ենք մի ժամանակաշրջան 2008 թվականին, երբ ՀՀ Կառավարության շենքը վերածվել է ուղղակի ռազմական հենակետի, այնտեղ ուղղակի ծառայություն են իրականացրել ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներից բաղկացած ստորաբաժանումները և, որ ավելի արտառոց է, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության հատուկ ջոկատը»,- նշեց փաստաբանը:

Ըստ փաստաբանի՝ է՛լ ավելի արտառոց է, որ Միքայել Հարությունյանի 0038 հրամանի հիման վրա ձևավորված Երևանի կայազորի վարչակազմը Խաչատուրովի գլխավորությամբ տեղակայվել է ՀՀ Կառավարության շենքում, ավելին՝ վարչապետի աշխատասենյակին կից սենյակում:

«Սա խոսում է մի բանի մասին, որ ՀՀ զինված ուժերն ուղղակի դարձել են բռնության գործիք այդ ժամանակվա իշխանությունների համար՝ իրենց քաղաքական խնդիրները լուծելու համար: Եվ այդ ստորաբաժանումները ծառայեցվել են օրվա քաղաքական ռեժիմի վերարտադրությունն ապահովելու, ժողովրդին ճնշելու և վերջնարդյունքում Մարտի 1-ի արյունոտ սպանդն իրականացնելու համար»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով. «Առնվազն այս փուլում տարակուսելի է, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ վկայի կարգավիճակում»:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում Մարտի 1-ի գործի անդրադարձի մասին՝ Նորիկյանն ասաց, թե ակնհայտ է, որ եթե պարկուճները չփոխվեին, հիմա հնարավոր կլիներ իմանալ՝ ում կրակոցից են մահացել ՀՀ քաղաքացիները։ «Ես հեռու եմ այն մտքից, որ Վահագն Հարությունյանն է այդ փոխողը եղել, եթե անգամ ինքն է փոխել, որովհետև որքան հայտնի է, նրան է միայն մեղադրանք առաջադրվել: Այդ ժամանակ տիրող բարքերը, իրավապահ համակարգի հիերարխիան բացառում են, որ Աղվան Հովսեփյանը դրանցից տեղյակ չլիներ։ Հիմա հարց է առաջանում մարդկանց մոտ՝ այդ գլխավոր դատախազը, գործը համակարգող դատախազներն ո՞ւր են, ի՞նչ կարգավիճակ ունեն այս քրգործի շրջանակում»,- հարց ուղղեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ պետք է պարզել ապացույց կեղծելու հրահանգ տվողին և նրա շարժառիթը։ «Դատախազական կորպուսն առնվազն պետք է այս քրգործով ուշադրության կենտրոնում հայտնվի և պատասխան տա արածների համար»,- ասաց Նորիկյանը՝ շարունակելով. «Ակնհայտ է, որ դատախազությունն էլ է ստացել Մարտի 1-ը կոծկելու հրահանգ»։

Նորիկյանի համար անհասկանալի է, թե Մարտի 1-ի գործը քննող ՀՔԾ-ն ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրում Սերժ Սարգսյանին: «2008 թ. ապրիլի 9-ից հետո բոլոր քաղաքական հետապնդումներն իրականացվել են Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, հետևաբար՝ այս ամեն ինչի մեջ Սերժ Սարգսյանին առանձնացնելով ու նրա նպատմամբ «սրտացավ» վերաբերմունք ունենալով՝ հող ենք նախապատրաստելու, որ Ռոբերտ Քոչարյանը վաղը դա շահարկելու է»,- շեշտեց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ցուցմունքի հրապարակմամբ ինչ-որ քաղաքական ուղերձ է հղվել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան