Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է. 2 տարի առաջ ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց նրան. «Սասնա Ծռեր»

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել Հաց Բերող Արթուր Սարգսյանի մահվան 2-րդ տարելիցի առթիվ: Հայտարարությունում մասնավորապես ասված է.

««Սասնա Ծռերի» ապստամբության ժամանակ չորս կողմից տեղացող կրակահերթերի տակ ոստիկանական շղթան ճեղքելով նրանց հաց հասցրած Արթուր Սարգսյանին ճանաչեցինք, սիրեցինք և ընդունեցինք որպես մեր ժամանակների հերոս ու խորհրդանիշ:

Որովհետև Արթուրը մարմնավորում էր այն բոլոր հատկանիշները, որ անհրաժեշտ էին մարդու, քաղաքացու և ազգի ազատագրման ու արժանապատիվ կյանքի հասնելու համար:

Առաջին հայացքով կարող ենք թվարկել դրանցից մի քանիսը՝ հայրենակցի և Հայրենիքի հանդեպ անսահման սեր, դրանից բխող՝ աստվածային բարություն, անսասան ու վճռական կամք և վճռական մենակի հոգեբանություն, նպատակասլացություն և նպատակն իրագործելու համար անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ: Եվ, մեղք գործած չլինելու համար անմիջապես հավելենք, որ Արթուրը մի ամբողջ տիեզերք էր և անհնար է բառերով նկարագրել նրան:

Այդ պատճառով հացի մշակույթ ստեղծած և այն որպես մարմնական, մտավոր ու հոգևոր կյանքի խորհրդանիշ պաշտող ազգի մարդիկ նրա հանդեպ իրենց սերն ու երախտիքն արտահայտելու համար նրան կնքեցին Հաց Բերող պատվանմամբ:

Հաց Բերող, ասել է թե՝ մարմնին կյանք ու մտքին լույս բերող և հոգին քնից արթնացնող հավատար:

Մարդիկ ոչ միայն տեսան ու հասկացան, որ հնարավոր է, ոչ միայն համոզվեցին, որ իրենք կարող են և պարտավոր են, այլև ըմբռնեցին, թե հանուն ինչի և ինչպես պետք է ապրի մարդը, հայը, քաղաքացին:

Հաց Բերողն ուղեկցող փարոս դարձավ հուսահատությունից և անարժանապատիվ գոյությունից դեպի մարդավայել ապրելն ու արարելը տանող դժվարին ճանապարհին:

Հաց Բերողն ըստ էության լույս սփռեց մեր ազգային առաքելության պատկերի վրա՝ ցույց տալով Արարատյան մարդու կերպարն ու նրա համամարդկային անելիքը:

Արագածի վրա կախված կանթեղը, որ շատերիս աչքին անտես էր դարձել, կրկին երևաց:

Այսօր Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակի օրն է: Երկու տարի առաջ ցեղասպան ու ոճրագործ նախկին ռեժիմը տանջամահ արեց նրան:

Ռեժիմը չներեց նրան և վրեժխնդիր եղավ, որովհետև նա մարդկային և ազգային բոլոր չափումներում, այդ թվում՝ բարոյական, իրավական և քաղաքական, հնարավոր կասկածներից մաքրազերծեց Սասնա Ծռերի ապստամբության լեգիտիմությունը և վերահաստատեց բռնապետության, առավել ևս՝ գաղութային բռնապետության, դեմ ապստամբելու հայի և քաղաքացու իրավունքն ու պարտականությունը:

Ցավոք սրտի, նրա մահվան մեղավորները՝ նախկին ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դեռևս ազատության մեջ են: Ի դեմս կյանքի ստվերոտ ու գաղջ ծալքերում, այդ թվում՝ իրավապահ համակարգում, դեռևս ծվարած իր մնացորդների, նախկին ռեժիմի ներկայացուցիչները շարունակում են պաշտոնավարել և իրենց ապահովագրել արդար հատուցումից:

Այդուհանդերձ, համոզված ենք, որ արդար հատուցումը վաղ թե ուշ լինելու է:

Ցավ ի սիրտ կարոտով, բայց նաև՝ քո պատգամած առաքելությամբ գոտեպնդված ու պարտավորված՝ հիշում ենք քեզ, սիրելի Հաց Բերող, մեր սիրելի Արթուր և քո բերած լույսի ջահը միշտ վառ կպահենք մեր մտքերում ու հոգիներում»: