Ազգային անլիարժեքության բարդույթ. լեզվաբանի գնահատականը Հրանտ Բագրատյանի այն պնդմանը, թե հայերենը աղքատ լեզու է

Լուրեր

12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրանտ Բագրատյանին խորհուրդ կտամ, որ ելակետային ճիշտ տվյալներ օգտագործի, ուսումնասիրի Ստեփանոս Մալխասյանցի «Հայերենի բացատրական բառարանը», պայքարի, որ այդ բառերն օգտագործվեն»,- նման կարծիք է հայտնում լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ Factor.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը, որտեղ վերջինս նշել է, թե հայերենը (իր բնորոշմամբ՝ արմեներենը) աշխարհի աղքատ լեզուներից է։

Հ․ Բագրատյանը հղում է արել, օրինակ, Հայ-ռուսական (1984թ) , Է.Աղայանի (1976թ.), բառարաններին՝ եզրակացնելով, որ այսօր հայերենն ունի շուրջ 100.000 բառ։ «Աղայանի բառարանը 1970-ականներին է տպագրվել, գրվել է 50-60-ականներին։ 1990-ականներին ԵՊՀ-ի ջանքերով կազմվեց բացատրական բառարան, որը մինչև այսօր անտիպ է մնացել։ Կարծում եմ, որ Բագրատյանը պետք է վիրավորվեր և ասեր, որ մեր պետությունն այն աստիճան անտարբեր է լեզվի հանդեպ, որ ամեն ինչի համար գումար կգտնի, բայց բառապաշարի հարստացած շերտերն արձանագրող բառարան չի տպագրի։ Բագրատյանի՝ վարչապետ եղած տարիներին էլ ոչ ոք չուզեցավ գումար գտնել և տպագրել հայերենի բացատրական նոր բառարան, որտեղ տեղ կգտնեին այն բառերը, որոնք տենչում է տեսնել պարոն Բագրատյանը»,- ասում է լեզվաբանը՝ առաջարկելով հղում անել Մալխասյանցի նշյալ բառարանին և «Հայկազյան բառարանին»:

Լեզվաբանը նաև նկատում է, որ Բագրատյանի պնդումներում առկա է ազգային անլիարժեքության բարդույթ։ Ինչ վերաբերում է Հ․ Բագրատյանի այն դիտարկմանը, որ Շեքսպիրն անգլերենը հարստացրել է 1700 բառով, Պուշկինը՝ ռուսաց լեզուն՝ 24000 բառով, իսկ «մենք նստած թարգմանում ենք ամեն բառ», լեզվաբանը հիշեցնում է․ «Գրիգոր Նարեկացին էլ մի քանի հազար բառով հարստացրել է հայոց լեզուն, նույնը արել են Խորենացին, Չարենցը, Սևակը։ Մենք ազգովի երկու ծայրահեղության մեջ ենք՝ կա՛մ աստվածացնում ենք ամեն ինչ, կա՛մ փնովում ենք և մեր ամեն ինչը վատն ենք համարում։ Դա վտանգավոր է, հատկապես այս պահին, երբ Հայաստանը վերստին իր անկախությունը վտանգելու ծանր մարտահրավերների առջև է կանգնած․․․Այսահար եմ նրա (Բագրատյանի-հեղ․) մտքերից»։

Ինչ վերաբերում է Բագրատյանի այն հարցադրմանը, թե ժամանակը չէ արդյոք, որ մեր երկիրը «Արմենիա» անվանվի, հատկապես եթե երկրների 80%-ը մեզ հենց այդպես է անվանում, Ն․ Դիլբարյանը նկատում է․ «Հայերը կարող են ստրկաբար հանդուրժել օտարի կողմից պարտադրվածը, բայց իրենց ամեն ինչը հեղափոխականորեն ջարդել։ Մենք հայեր ենք, մեր երկիրը կոչվել է Հայք։ Մենք բազմանուն ենք և դրանով առավել հզոր ենք, մենք հայտնի ենք և՛ որպես նաիրյան, թորգոմյան, և՛ ասքանազյան ազգ, այս երկիրն ունի բազում անուններ, և դա ցույց է տալիս, որ մենք ունենք պատմություն»։

Աննա Բաբաջանյան