Արցախի հիմնախնդիրը պետք է տեղափոխել 1960 թ․ ՄԱԿ-ում ընդունված բանաձևի շրջանակ․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությանը, որտեղ նշված է, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդգրկի նաև 2009-2012 թվականներին համանախագահող երկրների ղեկավարների կողմից առաջարկված լրացուցիչ տարրերը, որոնցից են  Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կամ միջանկյալ  կարգավիճակը՝ անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, նշեց․ «Ես ուզում եմ համանախագահող երեք կողմերին հարցնել՝ նրանցից որևէ մեկը իր գոյության ընթացքում երբևէ այդպիսի բանաձև ինքն իր վրա փորձե՞լ է․ փորձե՞լ է տարածք վերադարձնել, միջանցք մտնել պատերազմում հաղթելուց հետո։ Սա աբսուրդ է, որը կրկնվում է, բայց այսօրվա նյութ չէ․ 1990-ական թվականներից նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոնց դեմ ապստամբություն է եղել և ռեժիմը տապալվել, անընդհատ համաձայն են եղել այդ ձևակերպումներին»:

Շիրինյանը պնդեց, որ այդ տեսակետը խաղաղ, ցիկլային պատերազմներ է ծնում, որոնցից մեկը մենք տեսանք 2016 թվականի ապրիլին։

Քաղաքագետի համար անընդունելի է համանախագահների վերջին հայտարարության վերաբերյալ նախկին իշխանություններին սպասարկողների հրճվանքը։

«Թավշյա հեղափոխության գիտակցումը թափանցում է այս գործընթացի մեջ․ ՀՀ-ն դուրս է գալիս բանակցություններից՝ Արցախը դարձնելով բանակցությունների կողմ։ Տարօրինակ է Հայաստանում հորթի խանդավառությամբ և չեղած բանաձևերից քրեաօլիգարխիկ նախկին համակարգի հրճվանքը»,- ասաց  Շիրինանը՝ շեշտելով, որ մտահոգիչը ոչ թե Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն է, այլ այն, որ հեղափոխության իդալները, կարծես թե, կյանք չեն իջնում, տնտեսական և քաղաքական ռեֆորմների իրականացումը ձգձգվում է։

Արցախյան խնդրի կարգավորումն, ըստ քաղաքագետի, Մինսկի խմբի շրջանակներում չէ և չի կարող լինել։

«Տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք․ սրանք ծնում են բախում և կոնֆլիկտ։ Հարցի լուծումը պետք է տեղափոխել 1960 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ում ընդունված՝ «Գաղութացված պետություններին և ժողովուրդներին ազատություն տալու մասին» բանաձևի շրջանակ, որով անկախացել են  բազմաթիվ պետություններ»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան