Ողջունում ենք Յոհաննես Հանի՝ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությունը. վարչապետի խոսնակ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը:

«Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:
Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, առարկայական բանակցություններ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրանցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավվումը:
Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս փաստերը խեղաթյուրող գնահատականներով: Կոչ ենք անում որոշ վերլուծաբաններին չտրվել մանիպուլյացիաների»,- գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն էր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել Փաշինյան-Յոհաննես Հան հարցուպատասխանին և նշել. «Փոքրիկ դրվագ Բրյուսելում կայացած Փաշինյան-Յունկեր բանակցություններին հաջորդած Փաշինյան-Յոհաննես Հան հարցուպատասխանից.

ՀՀ վարչապետ – «… հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»:

Հան – «… կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք»:

Ի՞նչ է ստացվում.

1. Ւրոք չենք հասկանու՞մ նոր ձևաչափ ստեղծելու և եղած ձևաչափը լիարժեք դարձնելու տարբերությունը:
2. Իսկ հնարավո՞ր է տարբերակ՝ հասկանում ենք տարբերությունը, բայց անգլերեն արտահայտվելուց կորցնում ենք իմաստը: Էս դեպքում հարց՝ ինչու՞ անգլերեն:

3. Հանի պատասխանից ստացվում էր, որ ինքը չհասկացավ մի՞տքը (իհարկե, հարց է՝ հատկապես ո՞ր միտքը), դե՞մ էր մտքին, թե՞ դեմ էր այդ թվացյալ նոր իդեայի այս ձևաչափով հանրայնացմանը: Իսկ միգուցե ակնկալում էր, որ մինչև հանրայնացումը պիտի կոնսուլտացիանե՞ր արվեին, եթե, իհարկե, չեն արվել:

Հ.Գ. Իսկ տպավորություն էր, որ «խոսելու եմ նրանց անունից, ով ինձ մանդատ տվել է խոսելու, իսկ ով չի տվել՝ չեմ խոսի» բանաձևը (նույն ինքը՝ «չենք կարող բանակցել Ղարաբաղի անունից» բանաձևը) ամենաընկալելին պիտի լիներ հենց եվրոպական կողմի համար…»