Ապրիլի 23-ը չի հռչակվի Քաղաքացու օր, ինքս տարակուսեցի, երբ կարդացի այդ հրապարակումը. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 12:29
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

– Տիկի՛ն Մակունց, «Իմ քայլը» խմբակցությունը մի քանի շաբաթ է՝ հանդիպումներ է ունենում տարբեր նախարարների և պետական այլ կառույցների ղեկավարների հետ: Ի՞նչ տվեցին այս հանդիպումները խմբակցությանը: Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստացա՞ք:

– Հանդիպումները գնահատում եմ շատ կարևոր և արդյունավետ՝ մի քանի կտրվածքով: Առաջին հերթին՝ խորհրդարանը գործարկում է այն վերահսկողական գործիքները, որին տիրապետում է: Կառավարությունը հաշվետվողականության նպատակով ներկայացնում է այն գործողություններն ու աշխատանքները, որոնք իրականացրել է այս ընթացքում: Պարզաբանում ենք ստանում նաև հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ:

– Հանդիպումները շարունակակա՞ն են լինելու, թե՞ այսքանով սահմանափակվեցին:

– Սահմանափակումներ չեն լինելու: Պարբերաբար կունենանք հանդիպումներ, բայց միայն հանդիպումները և ինչ-որ բաներ արձանագրելը բավարար չէ, դրանց արդյունքում պետք է աշխատանք կատարել: Այն տեղեկատվությունը, որը հավաքագրել ենք մեզ համար, դրանց ընթացք կտանք:

– Առաջիկայում հնարավո՞ր է, որ խմբակցությունը հանդիպի Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հետ, քանի որ նոր Հայաստանի առաջին կոռուպցիոն սկանդալը պայթեց հենց այդ կառույցում: ԱԱԾ-ն կալանավորել է ՊՎԾ երկու աշխատակցի:

– Ոչինչ չեմ բացառի: Այնքանով, որքանով մեր գործողությունները չեն խանգարի նախաքննությանը, դրանով էլ պայմանավորված կլինեն մեր գործողությունները: Այս պահին խմբակցությունից դեռ նման առաջարկ չեմ ստացել:

– Տիկի՛ն Մակունց, այսօր ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը փաստաթղթեր է հրապարակել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից ստորագրված, որի համաձայն՝  վարչապետից հանձնարարական կա մինչև մարտի 31-ը ներկայացնել 10 հազար աշխատակցի օպտիմալացման ծրագիր: Սրանք ի՞նչ կրճատումներ են, Դուք տեղյա՞կ եք, քանի որ Կառավարությունը դեռ որևէ կերպ չի արձագանքել:

– Դեռ չեմ հասցրել խորապես ուսումնասիրել, ինչպես Դուք նշեցիք՝ արձագանքող կողմը Կառավարությունն է: Եվ կտեսնենք, թե ինչպիսի արձագանք է տրվում:

– Մամուլը գրել էր, որ ապրիլի 23-ը պաշտոնապես հռչակվելու է Քաղաքացու օր, լինելու է ոչ աշխատանքային: Ըստ հրապարակման՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ օրը Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Այս տեղեկությունները ճի՞շտ են:

– Ինքս տարակուսեցի, երբ կարդացի այդ հրապարակումը: Խմբակցության կողմից նման քննարկում չի եղել, որոշում չկա: Այսօր հետաքրքրվել եմ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից, քանի որ մտածեցի՝ այնտեղ է նման բան քննարկվել, սակայն այնտեղից էլ ասացին, որ նման բան չկա: Նման քննարկում չի եղել ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու մասին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան