Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ

Լուրեր

20.10.2026 | 12:29
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ ամիս բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այսպիսով, նա հաստատել է լրատվամիջոցների հաղորդումները Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գագաթնաժողովի շրջանակում երեք առաջնորդների հնարավոր հանդիպման մասին, գրում է Euronews-ը։

Թրամփը հայտնել է, որ նման գագաթնաժողովը կարող է նվիրված լինել միջուկային զինաթափման հարցերին, սակայն կարող է անդրադառնալ  նաև Ուկրաինայում պատերազմին։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք պատրաստ է Պուտինի և Սիի հետ քննարկել Ուկրաինայի հարցը, Թրամփը պատասխանել է, որ դա հանդիպման հիմնական նպատակը չէ։

«Ես դա կանեի ոչ այնքան Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը, անկեղծ ասած, Ուկրաինայի նկատմամբ իրեն նորմալ է պահում։ Նրանք առանձնապես ոչինչ չեն անում։ Մենք հանդիպում կանցկացնեինք միջուկային զենքի և զինաթափման մասին խոսելու համար»,- ասել է նա։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե հաշվի առնելով, որ երեք պետությունների ղեկավարներն էլ, հնարավոր է, մասնակցեն Չինաստանում կայանալիք գագաթնաժողովին, նման հնարավոր հանդիպման թեման իսկապես հիշատակվել է։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ֆորումի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ը՝ չինական Շենժեն քաղաքում։ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս կազմակերպության անդամներ են։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ հնարավոր հանդիպման մասին տեղեկություն չունի, մինչդեռ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան կտրուկ քննադատել է առանց Կիևի մասնակցության բանակցությունների գաղափարը։

«Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը հակառակ արդյունքը կտար․ այն միայն կխրախուսեր Պուտինին՝ շարունակել այս պատերազմը»,- ասել է նա՝ հավելելով, թե Պուտինը «համաշխարհային առաջնորդ չէ, նա ռազմական հանցագործ է»։

Իր հերթին, Պեսկովը հայտարարել է, որ «վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևի կողմից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը վերջին օրերին վերսկսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին քննադատական հայտարարությունները, նախօրեին նաև հայտարարել է, թե «ժամանակն է, որ մեկ ուրիշը բանակցություններ վարի Ուկրաինայի անունից»։

Լրագրողները Թրամփին հարցրել են Զելենսկիի վերջին հայտարարությունների մասին։ Ուկրաինայի նախագահը նշել էր, որ եթե ԱՄՆ իշխանություններն աջակցեն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա կհայտնվեն «պատմության սխալ կողմում»։

«Զելենսկի՞ն է դա ասել։ Զելենսկին չգիտի՝ ինչի մասին է խոսում։ Զելենսկին այն մարդն է, որը վաղուց պետք է կարգավորած լիներ այս պատերազմը։ Եթե նա լսեր ինձ, ապա վաղուց շատ ավելի շահավետ  գործարք կնքած կլիներ։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ ժամանակն է, որ մեկ ուրիշը բանակցություններ վարի Ուկրաինայի անունից»,- ի պատասխան՝ հայտարարել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի