Ես չեմ կարծում, որ Մարտի 1-ի գործն այսքանն է. Սեդա Սաֆարյանը՝ նախաքննության ավարտի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի հետ

– Տիկի՛ն Սաֆարյան, Մարտի 1-ի գործի նախաքննությունը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասով ավարտվել և տրվել է կողմերին՝ ծանոթության։ Դուք մարտի 1-ին ծնոտի շրջանում հրազենային վնասվածք ստացած Արթուր Ավագյանի ներկայացուցիչն եք: Գործը Ձեզ տրվե՞լ է:

– Այո՛, մեկ օր առաջ ենք ստացել, բայց դեռ չենք հասցրել ծանոթանալ: 76 հատորից բաղկացած գործ է, ծավալը մեծ է: Ծանոթացման համար ինձ մեկ ամիս ու մի քանի օր են տվել։ Բայց չի բացառվում, որ գործի մոտ 50 տոկոսը լինեն մեր նյութերը:

– Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Վահե Գրիգորյանը հայտարարել էր, թե նյութերի այն հատվածը, որը հասցրել է ուսումնասիրել, շոկային է: Դուք Փաստահավաք խմբի անդամ եք եղել և դեպքերից որոշ մանրամասների ծանոթացել եք: Ի՞նչը կարող է այդպես շոկային լինել:

– 2008-2009 թթ. ես եղել եմ շոկային վիճակում, հավանաբար՝ արդեն հարմարվել եմ իրավիճակին։ Ընդունում եմ, որ իմ գործընկերը գործի նյութերին ծանոթանալով՝ կարող է այդպիսի վիճակի մեջ ընկնել:

– Փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում հանդիպե՞լ եք այնպիսի դրվագների, որոնց մասին մինչև հիմա չեք կարողացել կամ չեք ցանկացել բարձրաձայնել:

– Երբ 1032 զորամասում ընթանում էին հարցազրույցները թե՛ «Չերյոմուխա-7» կիրառողների, թե՛ հրաձիգների ու մյուսների հետ, տեսնելով այդ մարդկանց, նրանց վտանգավորության աստիճանը, նախկինում ապրած դատարկ վիճակը՝ ես վախեցա: Անուններ չեմ տա, հասկանում եմ, որ նրանց էլ են օգտագործել։ Հիշում եմ, որ հրաձիգներից մեկը ներս մտավ Փաստահավաք խումբ ու սկսեց գոռալ, թե ինքը մարդասպան չէ։ Երևի նրա հոգեկան վիճակն արդեն լավ չէր։ Եղել են խորքային վիճակներ, և շերտերը բացելիս սարսափել ես: Այդ օրերին իրավիճակներ եղան, երբ ասում էին, թե այսինչ անձն այս կամրջից ընկավ, և որևէ մեկը չէր խորանում, թե նա ո՞վ էր և ինչպե՞ս էր առնչվում Մարտի 1-ի դեպքերին: Երբ համարձակորեն ասում են, թե ինչո՞ւ սպանությունները չեն բացահայտվում, շատերը գիտեն, թե ինչ են ասում, գիտեն, թե այս տարիներին ինչքան մարդ է հեռացել Հայաստանից և ովքեր են հեռացել, ովքեր են սպանվել կամ ավտովթարից մահացել: Եվ Մարտի 1-ի բացահայտումների դժվարությունները թաքնված են նաև այս ամենի մեջ:

– Մարտի 1-ի գործի այս մասի նախաքննության ավարտով կարո՞ղ ենք ասել, որ նախաքննական մարմինն այդ դեպքերի ամբողջական գնահատականը տվել է։

– Ես չեմ կարծում, որ Մարտի 1-ն այսքանն է։ Բայց այն մարդիկ, ովքեր պատասխանատու են, ովքեր վճռորոշ դեր են ունեցել, նրանց վերաբերյալ, կարծում եմ, ամբողջական է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան